Nord Stream 2 («Հյուսիսային հոսք 2») գազատարի առաջին գիծը պատրաստ կլինի 2019 թվականի նոյեմբերին, երկրորդը՝ դեկտեմբերին:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում փոքր հզորության W76-2 միջուկային մարտագլխիկի արտադրություն են սկսել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է Բրյուսելից նոր բանակցություններ պահանջել Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ արդեն համաձայնեցված գործարքի շուրջ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 29-ին իր թեկնածությունն է առաջադրել մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Իրանն Իսրայելի վրա ամենօրյա կիբեռգրոհներ է իրականացնում: Հունվարի 29-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ Թել Ավիվում ելույթ ունենալով Cybertech-2019 կիբեռտեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովում։
Ռուսաստանը համաշխարհային հանրակցության մյուս պատասխանատու անդամների հետ ամեն ինչ կանի, որպեսզի աջակցի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինական կառավարությանը՝ Վենեսուելայի Սահմանադրությանը եւ ճգնաժամի կարգավորման այն մեթոդներին համապատասխան, որոնք գտնվում են սահմանադրական դաշտում:
Պաղեստինյան կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի Արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում, պաշտոնապես հրաժարական է տվել:
Ֆրանսիայի ոստիկանությունը հունվարի 29-ի առավոտյան Փարիզի հյուսիսում տարհանում է միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարը:
Մեծ Բրիտանիան անհապաղ այցագրային ռեժիմ կսահմանի Եվրամիության երկրների այն քաղաքացիների համար, որոնք կպլանավորեն երկրի տարածքում մնալ երեք ամսից ավելի, եթե Brexit-ն իրականացվի առանց Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա համագործակցության համաձայնագրի:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հինգ մարդու, որոնք կասկածվում են 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում իրականացված ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ:
Բրազիլիայում ամբարտակի ճեղքման պատճառով զոհվել է առնվազն 65 մարդ, 279 հոգի անհետ կորել է: Այս մասին հաղորդել է Globo-ն:
Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ, ժամանել է Վաշինգտոն առեւտրական կոնսուլտացիաներ անցկացնելու համար, պատվիրակության կազմում է նաեւ ԿԲ-ի ղեկավարը:
Կուբայի մայրաքաղաք Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել, տուժել է 195 հոգի:
Ռուսաստանը մշակում է «Օխոտնիկ-Բ» նոր սակավնկատելի ռեակտիվ անօդաչուն, եւ այդ նախագիծը հաջողվելու շանսեր ունի:
Հայաստան է ժամանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
ԱՄՆ-ը 23 կետով լրացուցիչ մեղադրանքներ է առաջադրել Huawei-ի եւ նրա ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի նկատմամբ:
Իրանը հայտարարել է, որևէ բանակցություն չի վարում Ֆրանսիայի հետ իր հրթիռային ծրագրի շուրջ այն բանից հետո, երբ ֆրանսիական կողմը հայտարարեց, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե եվրոպացիների փորձերը ապարդյուն անցնեն Թեհրանի հետ վերջինիս հրթիռային ծրագրի շուրջ քննարկումներ ունենալու հարցում:
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ, մասնավորապես, սահմանափակիչ միջոցները տարածվում են PDVSA նավթի-գազի պետական ընկերության վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերը եւ փետրվարի 5-ին Կոնգրեսի երկու պալատների առջեւ հանդես կգա «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով:
ԱՄՆ-ի նախագահն ու Կոնգրեսի ղեկավարները կնքեցին գործարք դաշնային կառավարությանը ենթակա հաստատությունները վերաբացելու հարցում։
«Հայկական կողմը փորձում է կողմնորոշվել՝ ինչպես շարժվել այսուհետ: Մինչ այս կար տպավորություն, որ բանակցային սեղանին հստակ հարցեր են դրված, և դրանք քննարկման փուլում են»:
Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը զգալիորեն ավելացել է։ Եթե 2017թ․ Թուրքիայից ստացված ապաստանի դիմումների թիվը կազմել էր 8․483, ապա 2018թ․ այս երկրից Գերմանիա է դիմել 10․655 քաղաքացի։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերոջ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունը Վենեսուելայում:
Ֆրանսիայում սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ընթացքում նոյեմբերի 17-ից մինչ օրս մահացել է տասնմեկ մարդ:
Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը այսօր ներկայացրել է նաև այն ռազմավարությունը, որ որդեգրելու է վրացական բանակը 2019 թվականին։
Վենեսուելայի ընդդիմադիր ուժերը ներքին կարգով բանակցություններ են վարում զինված ուժերի հետ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից զրկելու նպատակով:
Ուկրաինայի նախագահական ընտրություններին արտասահմանցի դիտորդների թիվը կհասնի 850-ի:
«Վիեննայի հանդիպման ձևաչափը ողջունելի էր, և շարունակականության դեպքում գուցե հաջողություններ գրանցվեին, սակայն այդ ձևաչափը չպահպանվեց»:
Բրազիլիայի հանքարդյունաբերական Vale ընկերությունը զգուշացրել է Բրումադինյո համայնքում (Մինաս Ժերաիս նահանգ) իր ևս մեկ ամբարտակի փլուզման վտանգի մասին, որտեղ հունվարի 25-ին ընկերությանը պատկանող ամբարտակի վթարի հետևանքով զոհվել է 34 մարդ։
Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության նոր նախագահ է ընտրվել Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը: