Մտահոգիչ է, որ ադրբեջանցի ժողովրդին թույլատրվում է ազատորեն բողոքել միայն այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին․ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենկ Փելոն կրտսերը, Գաս Մ. Բիլիրակիսը, Ջեքի Սփիըրը,Դեյվիդ Գ. Վալադաոնև Ադամը Բ. Շիֆը հայտարարություն են տարածել Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ:

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Մտահոգիչ է, որ ադրբեջանցի ժողովրդին թույլատրվում է ազատորեն բողոքել միայն այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին։

Նրանց կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը կարծես թե համակարգված է և նպատակ ունի փակել Արցախի սննդի, բժշկական պարագաների,տրանսպորտի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման միակ ուղին, գումարած՝ Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի հետագա սահմանափակումները։ Այլ հաղորդագրություններում նշվում է, որ Ադրբեջանը նաև այդ տարածքում փակել է բնական գազի հիմնական աղբյուրներից մեկը խաղաղ բնակիչների համար՝ ցածր ջերմաստիճանի պայմաններում պոտենցիալ տասնյակ հազարավորների թողնելով առանց ջեռուցման, ինչպես դա արեց այս տարվա սկզբին՝ մարտին»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ:

Կոնգրեսականները նշում են, որ Ադրբեջանի կողմից այս կենսական նշանակության գծերի փակումը կամ նույնիսկ փակելու սպառնալիքը հերթական անգամ կարևոր ենթակառուցվածքները դարձնում է զենք և հումանիտար ճգնաժամի պատճառ դառնում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: «Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված այս հստակ շինծու ճգնաժամը, ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով Ալիևին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ և ապահովելու, որ Արցախի ժողովուրդը ներգրավվի այդ քննարկումներում»,- ասվում է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս