Եթե միջազգային հանրությունը չարձագանքի, Արցախի հայ բնակչությունը մեծ վտանգի տակ է․ Մարտին Վասալ
Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ադրբեջանցի զինծառայողները արգելափակում են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անցումը և եթե միջազգային հանրությունը չարձագանքի հրադադարի ռեժիմի այս նոր խախտմանը, Արցախի հայ բնակչությունը մեծ վտանգի տակ է։
«Անցած ուրբաթ մենք հյուրընկալեցինք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ով մեզ պատմեց իր տարածքի ապագայի վերաբերյալ իր խորը մտահոգության մասին ։ 72 ժամ անց մեր պալատում նրա ելույթը իմաստ ունի։ Եկեք արագ արձագանքենք»,- գրել է նա։