Բաժիններ՝

Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել

Չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել․ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։

«Հավանական են մեծ թվով զոհեր և մասշտաբային վնասներ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, լայնամասշտաբ բնույթ է կրում»,-հայտարարել Է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ նշելով, որ նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ:

Իշխանությունները զոհերի և տուժածների թվի վերաբերյալ գնահատականներ դեռ չեն տվել:

«Կարակասում որոշ շենքեր փլուզվել են»,-հայտարարել է ներքին գործերի նախարար, հաղորդում Է Reuters-ը:

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:

Նա նաեւ հայտնել Է Կարակասի միջազգային օդանավակայանի փակման մասին՝ երկրաշարժի հետեւանքով ստացած վնասների պատճառով, փոխանցում է Reuters-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930