Արմեն Աշոտյանը դիմել է միջազգային հանրությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցիալական ցանցերի իր էջերում միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման փաստի վրա:

«Արցախի ժողովուրդը վտանգի տակ է Ալիևի ռեժիմի կողմից կազմակերպված սադրանքների պատճառով: 120 000 խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգը պետք է ոչ միայն անհապաղ վերացնել, այլև ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը»,- գրել է նա:

Մյուս գրառմամբ նա հարցեր է ուղղել ՄԱԿ-ին. «ԼՂ ժողովուրդը ՄԱԿ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ անպաշտպան: ՄԱԿ-ում լսվա՞ծ է, թե՞ չլսված: Ադրբեջանի հարձակումները ՄԱԿ-ում տանելի՞ են, թե՞ անտանելի: ՄԱԿ-ում ներելի՞ են, թե՞ ոչ: Եվ վերջում, որը պակաս կարևոր չէ, արդյո՞ք ՄԱԿ-ը ի վիճակի է, թե՞ ի վիճակի չէ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս