Սա Հայոց ցեղասպանության երրորդ հատորն է. առաջինը՝ 1915-ին, երկրորդը՝ 2020-ին, և երրորդը՝ հիմա. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանը հեռավար կապով զրուցել  է Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի հետ:

Նա նշել է.

  • Այն, ինչ այսօր տեղի է ունենում, կանխատեսելի էր, մենք դեռ փետրվարին, երբ սկսվեց ուկրաինական պատերազմը, ասել էինք, որ Թուրքիան և Ադրբեջանը օգտվելու են դրանից՝ ուժով լուծելու բոլոր հարցերը, նրանց համար բարենպաստ իրավիճակ է՝ Ռուսաստանը կախված է Թուրքիայից, Արևմուտքը՝ Ադրբեջանից՝ գազ, նավթ:
  • Սա միայն սկիզբն է, նրանք նույն մեթոդներով շարունակելու են, նույն «բնապահպանները», գուցե և «բժիշկները», վարորդները մտնելու են Ստեփանակերտ, Մարտակերտ, լինելու է սադրանք, որից հետո գալու է թուրք-ադրբեջանական բանակը… Սրանից հետո նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքը բացելուց հետո:
  • Պետք է «շնորհավորել» Հայաստանի իշխանություններին, որ հասանք այս օրվան:
  • 2 տարի մենք զգուշացնում էինք, բայց մեր ժողովրդի մի մասը նախընտրեց այս խմբին նորից բերել իշխանության, իսկ ՀՀ այս կառավարությունը ոչինչ չի անում և չի կարող անել:
  • Այս խաղը տևելու է շաբաթներ, ամիսներ, մինչև Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից:
  • Ռուսները պետք է աշխատեն խաղաղ ձևով, առանց ուժ կիրառելու, միայն դիվանագիտությամբ պարտադրել ադրբեջանցիներին դուրս գալ տարածքից, հակառակ դեպքում, եթե փորձեն ուժ կիրառել՝ Ադրբեջանը կստիպի Ռուսաստանին  դուրս գալ:
  • Ադրբեջանը և Թուրքիան շատ քիչ են մտածում, թե ինչ կասի միջազգային հանրությունը, նրանք ավելի շատ իրենց շահերի մասին են մտածում:
  • Ռուսները միամիտ չեն, շատ լավ հասկանում են, որ թուրքերը երկակի խաղ են խաղում, երբեմն՝ պրոուկրաինական, երբեմն՝ պրոարևմտյան, հասկանում են նաև, որ եթե Հայաստանից դուրս գան, հաջորդը գալու է Հյուսիսային Կովկասից իրենց հանելու հերթը:
  • ԵՄ-ն Հայաստանում ոչ մի շահ չունի, մենք իրենց պետք չենք, հենց այդ պատճառով չեն երկարացրել դիտորդների ժամկետը, թեև նույնիսկ, եթե դիտորդներ գան՝ ոչինչ չի փոխվի, կրկնվում է 1920 թվականի պատմությունը:
  • Սա 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնության խախտում է՝ կտրեցին Լաչինի կորիդորը, հիմա ուզում են հայերին տեղահանել:
  • Հիմա էմոցիոնալ խոսակցությունների ժամանակը չէ՝ Արցախում էթնիկ զտում են պատրաստում. սա Հայոց ցեղասպանության երրորդ հատորն է. Առաջինը՝ 1915-ին, երկրորդը՝ 2020-ին, և երրորդը՝ հիմա. թուրքերը մտնելու են Գորիս, Սիսիան, Մեղրի…
  • Հայաստանում ոգևորվել էին Մակրոնի հայտարարություններից, Փելոսիի այցից…
  • ՀՀ իշխանությունները հարցրե՞լ են միջազգային հանրությանը, թե ի՞նչ են նրանք անելու: Հիմա սպասենք, տեսնենք, թե Ֆրանսիան, Ամերիկան, հավաքական Արևմուտքը ի՞նչ են անելու:
  • Այս Կառավարությունը 4 տարվա ընթացքում տապալեց դիվանագիտությունը, պատերազմից հետո ոչինչ չարվեց, որ ուժեղանա բանակը, զարգանա դիվանագիտությունը: Ժողովրդին ասացին՝ յոգայի դիրքով նստենք ու աղոթենք, որ աշխարհում խաղաղություն հաստատվի. այսքան սխալ պատահական հնարավոր չէր:
  • Այս իշխանությունները ժողովրդի մի մասին համոզեցին, որ Արցախը հանձնենք՝ հանգիստ կապրենք, դե ուրեմն եկեք պատրաստվենք՝ Գանձասարը դարձնելու են աղվանական տաճար, վաղն էլ մենք Ծիծեռնակաբերդը կապամոնտաժենք ու հյուրանոց կդարձնենք, որ թուրքերը մեզանից չնեղանան, իսկ այս իշխանություններին սատարող ժողովուրդը դրան կհամաձայնի, որովհետև պարզվեց, որ մեզ պետություն պետք չի, պետք է առևտուր, փող և ուտելիք…
  • Հայաստանի իշխանությունները 2 տարի զբաղված էին «խաղաղության» օրակարգով, «Ապագա կա» կարգախոսով սպասում էին Փելոսիին և Մակրոնին… Դե եկեք սպասենք՝ գուցե գա՞ն…
  • Եթե իշխանական այս խումբը շարունակի այսպես ղեկավարել երկիրը, պատրաստվեք՝ Հայաստան չի լինի:
  • Այս ընդդիմությունն էլ ոչինչ չի կարող անել, նրանք փորձեցին, բայց չստացվեց, ուրեմն պետք է նոր ուժեր գան. մարդիկ այսօր չեն վստահում ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը:
  • Մեզ մոտ չկա քաղաքականություն, կան մարդիկ և նրանց շրջապատը:
  • 4 տարի առաջ այս իշխանական խումբը մեզ խաբեց, այդ թվում՝ նաև ինձ,  և մենք 100 տարվա ընթացքում ամենասարսափելի ողբերգության մեջ հայտնվեցինք:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս