Ակնհայտ է՝ գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Արդեն 20 օր է, ինչ իմ լավ ընկեր Արմեն Աշոտյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ՝ հերթական շինծու քաղաքական հետապնդման շրջանակում։ Դժվար է սա դիտարկել իրավական գործընթացի տրամաբանության մեջ, քանի որ ակնհայտ է՝ գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ։

Պատճառը պարզ է։ Այս տարիներին, անկախ քաղաքական համակրանքներից ու հակակրանքներից, Հանրապետականը մնացել է իշխանության հասցեին հնչող ամենաբովանդակային և համակարգված քննադատության հիմնական կենտրոններից մեկը։ Իսկ այդ քննադատության ամենաակտիվ ու տեսանելի դեմքերից մեկն անկասկած Արմենն է։ Հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում նա հետևողականորեն բացահայտում է իշխանության հայտարարությունների և իրական գործողությունների միջև առկա հակասությունները՝ ցույց տալով, թե ինչ գին է վճարում Հայաստանը հերթական անհեռատես ու վտանգավոր որոշումների դիմաց։

Ուստի նրա կալանքը ոչ մի ձև չի ընկալվում որպես զուտ պատահականություն, ասեմ ավելին՝ Նիկոլը, չկարողանալով հակադարձել քաղաքական փաստարկներին, հերթական անգամ գործի է դրել քաղաքական մամլիչը։
Սա արդեն վաղուց փորձված ձեռագիր է, որի նպատակն է թուլացնել այն ուժերին ու գործիչներին, որոնք շարունակում են բարձրաձայնել անհարմար հարցեր և կասկածի տակ դնել պաշտոնական նարատիվները։

Ի դեպ՝ նման մեթոդները սովորաբար տալիս են հակառակ արդյունքը։ Դրանք կարող են ժամանակավորապես սահմանափակել մարդու ազատությունը, բայց չեն կարող վերացնել նրա բարձրացրած հարցերը, առավել ևս՝ այն խնդիրները, որոնց մասին նա խոսում էր։ Իսկ Աշոտյանի պարագայում իշխանության գլխավոր ֆիասկոն այն է, որ 20 օր անց էլ նա շարունակում է մնալ նույն սկզբունքային ու չնահանջող քաղաքական գործիչը։

Պինդ կա՛ց ընկեր ջան, կասկած չունեմ, որ դու ոգով անկոտրում ես, իսկ սենց մանր ժուլիկություններով սրանք էլի գլխով պատին են տալու:

Ազատությո՛ւն Արմենին ու բոլոր քաղբանտարկյալներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930