CHW-ն ԼՂ-ում արձանագրել է Ադրբեջանի կողմից ոչնչացված 5, վնասված 7 վայր. վտանգի տակ են 17-ը

Լեռնային Ղարաբաղի երեք հատվածներում առավել տեսանելի են հայկական պատմամշակութային ժառանգությանը հասցված վնասները: Առաջին հատվածը գտնվում է Շուշի քաղաքում և դրա շրջակայքում: Երկրորդ հատվածը՝ Լեռնային Ղարաբաղի հարավայի մասում է, որտեղ նոր ճանապարհներ են կառուցվում: Վերջին ամիսներին նաև Լաչինի շրջանում հայկական պատմամշակությային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին ասաց Քորնելլի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի ասոցացված պրոֆեսոր, Caucasus Heritage Watch-ի համաղեկավար Լորի Խաչադուրյանը:

«CHW-ն արձանագրել է 5 հաստատված ոչնչացված վայրեր, 7 հաստատված վնասված վայրեր և 17 վտանգի տակ գտնվող վայրեր՝ սկսած այն ժամանակից, երբ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմը սկսվեց:

Մեր բացահայտումները փաստագրելուց հետո մեր զեկույցները ուղարկում ենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովներին և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին: Մենք ուղարկում ենք զեկույցները ԱՄՆ պետդեպարտամենտին և միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» ներգրավված փաստաբաններին: Հուսով ենք, որ, լայնորեն տարածելով մեր բացահայտումները, կկարողանանք կանխել հետագա ոչնչացումները»,- ասաց Լորի Խաչադուրյանը:

Տեսանյութեր

Լրահոս