Եվրամիության 27 երկրների դեսպանները համաձայնեցրել են Մեծ Բրիտանիայի հպատակների համար անայցագիր ռեժիմի սահմանումը Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո:
Ամերիկացի զինվորականները Սիրիայից ԱՄՆ-ի զորակազմը դուրս բերելիս մտադիր են միայն գործընթացի ավարտական փուլում լքել Էթ-Թանֆայի ռազմակայանը, որը տեղակայված է Սիրիայի Արաբական Հանրապետության, Իրաքի եւ Հորդանանի սահմանների կցատեղում:
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն երկրի նախագահ է հռչակել, հայտարարել է, որ հատուկ ծառայությունները բողոքների մեկ շաբաթվա ընթացքում սպանել են 70 երիտասարդների, եւ վենեսուելական պետության ղեկավար Նիկոլաս Մադուրոյին մեղադրել է երկրի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մեջ։
Չինաստանը բարձր է գնահատում իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման ուղղությամբ եվրոպական պետությունների գործադրած ջանքերը եւ պաշտպանում է Իրանի հետ համատեղ հաշվարկների մեխանիզմի՝ INSTEX-ի ստեղծումը, հուսով է, որ մոտ ժամանակներս մեխանիզմը բաց կլինի երրորդ երկրների համար:
Առնվազն 21 մարդ է մահացել ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում հաստատված սառնամանիքների պատճառով:
Վենեսուելայի PDVSA պետական նավթընկերության եվրոպական գործընկերները դադարեցրել են նրանից նավթի գնումներն՝ ընկերության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումից հետո:
Ինչպես հայտնել է ANI գործակալությունը, ինքնաթիռն ընկել է HAL օդանավակակայանից ոչ հեռու:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Ամերիկյան պետությունների կազմակերպությանը կից Մարդու իրավունքների միջազգային հանձնաժողով (ՄԻՄՀ)՝ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը նրա պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ «պոտենցիալ ռիսկի գոյության» հիման վրա:
Դաղստանի Կիզլյար քաղաքում փետրվարի 1-ին առեւտրի երկու կենտրոն է այրվել հրդեհից:
Հունաստանում աճում են գրիպով հիվանդանալու դեպքերը եւ մահացությունը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրիպից 12 մարդ է մահացել:
Ամբարտակի ճեղքման հետեւանքով, որն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ – արեւելքում, զոհվածների թիվը հասել է 110-ի:
Վենեսուելայում իշխանափոխությունը շահավետ կլինի երկրի երկու խոշորագույն արտասահմանյան վարկատուներին՝ Ռուսաստանին եւ Չինաստանին:
Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում` Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանում հանդիպել է գերմանահայ համայնքի և տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչներին: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է.
Գիտնականները հրապարակել են նոր հետազոտություն, որը մատնանշում է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայոմ Արաբական գարնանը հաջորդած զանգվածային արտագաղթի ու կլիմայի փոփոխության միջև կապը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Կարակասում հունվարի 30-ին ձերբակալված ֆրանսիացի լրագրողներն ազատ են արձակվել:
Ֆյոդր Լուկիանովի խոսքով՝ նկատելի է ադրբեջանական կողմի ոգևորությունը և հայկական կողմի զգուշավորությունն այս հարցի վերաբերյալ, քանի որ նոր իշխանությունները հասկանում են հարցի կարևորությունը հասարակության համար և իրենց քաղաքական ապագայի համար:
Եվրախորհրդարանը եւ Եվրամիության խորհուրդը նախնական կարգով համաձայնեցրել են այցագրային օրենսգրքի ուղղումների տեքստը, որոնք դրանց հաստատման դեպքում թույլ կտան պարզեցնել կարճաժամկետ այցագրերի ստացման ընթացակարգերը, ինչպես նաեւ կդյուրացնեն ակտիվ ճանապարհորդների կյանքը:
Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռախոսազրույցներ ունեցավ տարածաշրջանային երկրների բոլոր ղեկավարների հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ եզրափակիչ առեւտրական գործարքը չի կնքվի այնքան ժամանակ, քանի դեռ ինքը մոտ ապագայում չի հանդիպի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ։
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան:
Բրիտանացի պատգամավորները Brexit-ի մոտեցող ամսաթվի՝ 2019 թվականի մարտի 29-ի պատճառով կարող են մնալ առանց փետրվարյան արձակուրդի:
Եվրախորհրդարանը հունվարի 31-ին հավանություն է տվել այն բանաձեւի նախագծին, որով Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին ճանաչել է «օրինական ժամանակավոր նախագահ» եւ կոչ է արել Եվրամիության դիվանագիտական ծառայությանը եւ մասնակից երկրներին՝ ընդունել համանման որոշում։
Ուկրաինայի քաղաքացիների հարաբերական մեծամասնությունը պատրաստ է նախագահի ընտրություններում քվեարկել շոումեն Զելենսկու օգտին, աննշան տարբերությամբ նրան հաջորդում է «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն երրորդ տեղում է:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու փորձերն առաջին քայլն են տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության ամրապնդման եւ այնտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության թուլացման՝ ԱՄՆ-ի վարչակազմի պլանի կատարման ճանապարհին:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը նշանակված է մարտի 29-ին, կարող է որոշ ժամանակով հետաձգվել, եթե դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի հավանությունն ստանա Brexit-ի ամսաթվից ոչ շատ առաջ:
Ամբարտակի ճեղքման հետեւանքով, որն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ – արեւելքում, զոհվածների թիվը հասել է 99-ի:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին Դեմոկրատական կուսակցության կարիքների համար միջոցների տրամադրման խնդրանքով նամակներում պնդում է, որ երկիրը կարող է չդիմանալ 2020 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին:
Վենեսուելայի ուժայինները շուրջ 900 մարդու են բերման ենթարկել երկրում տեղի ունեցող հակակառավարական ելույթների ընթացքում:
«Ընդհանրապես, բանակցային գործընթացում հետևողականություն ունեցող կողմը որոշակի առավելություն ունի: Դրա համար անհրաժեշտ է «պրոցեսորի» հիշողության մեջ ինստիտուցիոնալացնել գիտելիքների պահպանման համակարգը: Երբ դա չկա, աղետ կլինի»:
ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում սառնամանիքները՝ ձյան առատ տեղումների զուգակցմամբ, հինգ մարդու մահվան պատճառ են դարձել: