Բաժիններ՝

ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դատապարտել է բախումները Կոսովոյի հյուսիսում և կոչ արել թուլացնել լարվածությունը: Այս մասին Բորելը գրել է Twitter-ի իր էջում:

«ԵՄ-ն ամենավճռական կերպով դատապարտում է այսօրվա ցնցող բռնությունը Զվեչանում: Բռնության գործողությունները, որոնք իրականացվել են KFOR-ի (ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող միջազգային առաքելությունը Կոսովոյում) զինվորների, լրատվամիջոցների, խաղաղ բնակիչների և ոստիկանության դեմ, միանգամայն անընդունելի են», – գրել է Բորելը:

Բորելը նաև կոչ է արել Կոսովոյի իշխանություններին և ցուցարարներին «անհապաղ և անվերապահորեն ապաէսկալացնել իրավիճակը», ինչպես նաև երկխոսության միջոցով քաղաքական լուծում գտնել։

Մայիսի 29-ին Կոսովոյի հյուսիսում բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով, ըստ Իտալիայի պաշտպանության նախարարության, վիրավորվել է ՆԱՏՕ-ի առնվազն 34 խաղաղապահ: Իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ ալբանացի քաղաքապետները ստանձնել են իրենց պաշտոնները մի շարք մունիցիպալիտետներում, որտեղ բնակչության մեծամասնությունը սերբեր են: Սերբերն ապրիլին բոյկոտել էին ընտրությունները, ինչի պատճառով ընտրություններին մասնակցությունը կազմել էր 3,47 %։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031