Բաժիններ՝

Մոսկվան` անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախում․ տուժածներ չկան

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Մոսկվայի երկու բնակելի շենքերի՝ մեկը Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը՝ Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցում, տուժածներ չկան։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

«Անօդաչու թռչող սարքը հարվածել է Պրոֆսոյուզնայա փողոցի 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին։ Քանդվել են տան դիմային հատվածն ու ապակեպատումը։ Տուժածներ չկան»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Նույն դեպքը տեղի է ունեցել Նովոմոսկովսկ վարչական շրջանի Ատլասովա փողոցի 24-հարկանի բնակելի շենքում։ «Վերին հարկերի ճակատը և ապակեպատումը ավերվել են, տուժածներ չկան»,- հավելել է աղբյուրը։

Բացի այդ, РИА Новости-ի թղթակիցը Կրասնոգորսկում (Պավշինսկայա Պոյմա) պայթյունի նմանվող ձայն է լսել։ Նրա խոսքով, ձայնը նման էր ամպրոպի ձայնին։ Մեկ այլ թղթակցի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքը կարող էր մտնել նաև Լենինսկի պողոտայի տուն, այնտեղ են ժամանել շտապ օգնության ծառայություն, իսկ բնակիչները դուրս են եկել փողոց։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կոչ է արել մարդկանց վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չտարածել չճշտված տեղեկատվություն։ Նա ընդգծել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով լուրջ վնասվածքներ չեն եղել։

Քաղաքապետը հավելեց, որ արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները դեպքի վայրում են, և իրենց աշխատանքի ընթացքում տարհանվել են երկու տների մի քանի մուտքի բնակիչներ։

Իր հերթին Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը տարածաշրջանում մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել։ Նա շրջանի բնակիչներին հորդորեց հանգստություն պահպանել։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս