ԱՊՀ երկրներն ավարտել են ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագրի ստորագրման ընթացակարգերը
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներն ավարտել են ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են ծառայությունների ազատ առևտրի համաձայնագրի ընդունման համար: Համաձայնագիրը պետք է ընդունվի հունիսի 8-ին Սոչիում նախատեսված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Այդ մասին այսօր հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ պատասխանելով ТАСС-ի թղթակցի հարցին։
«Ներքին պետական ընթացակարգերը տեղի են ունեցել: Հուսով ենք, որ (համաձայնագիրը) կստորագրվի (խմբ.՝ Սոչիի նիստում)», – ասել է Լեբեդևը։
Նա նշել է, որ համաձայնագրի ստորագրումն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հանդիպման «օրակարգի ամենագլխավոր կետն է»։
Համագործակցության գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Սոչիում կհաստատվեն նաև ԱՊՀ-ում Արդյունաբերական համագործակցության հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների համալիրը: