92 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ի փախստականների գործերի նախկին գերագույն կոմիսար Սադակո Օգատա:
ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատներն այս շաբաթ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քվեարկությանը կդնեն հետաքննության բանաձեւն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում:
«Ցավոք սրտի, շատ կանխատեսելի գործընթաց էր, քանի որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության փուլերից որևէ մեկի ընթացքում անպայմանորեն խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի այս կամ այն եղանակի մասին: Այս բանաձևը նույնպես բացառություն չէ»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քննարկման և քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին N296 բանաձևին:
Չինաստանում 67-ամյա կինն աղջիկ է ծնել 2,6 կիլոգրամ քաշով:
Թուրքիայի Սանջաքթեփե շրջանի վարչակազմի ղեկավար Շեյմա Դոգյուջյուն Լոնդոնում հարձակման է ենթարկվել Սիրիայում թուրքական իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարների կողմից:
Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ալբերտո Ֆեռնանդեսը կոչ է արել ազատել Բրազիլիայի նախկին ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը բազմամյա բանտային կալանք է կրում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ամեն ինչ անել կենսաթոշակային բարեփոխումն իրականացնելու համար, չնայած դրա պատճառով ժողովրդականություն չվայելելու սպառնալիքին:
Եվրամիության անդամ 27 երկրները որոշել են հավանություն տալ Brexit-ի ամսաթիվը երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի առաջարկությանը:
Հնդկաստանի հարավում երրորդ օրն է՝ շարունակվում է երկամյա տղային փրկելու գործողությունը, որը 10 մետր խորություն է ընկել լքված նեղ ջրհորում, տեղեկացնում է BBC-ին:
«Տարբեր բաներ չենք ասում որևէ տեղ, դա մեր ներքաղաքական դեբատում հայտնի է: Շնորհակալ եմ, որ ի հայտ եկավ այն, ինչն ամենակարևորն է, բազմակարծիք, բազմազան հասարակություն և կարևոր է, որ այդ կարծիքներն արտահայտելու բոլոր միջոցները կան»,- ասաց Մնացականյանը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի գտնվելու վայրը, որը, ինչպես հայտարարվել է, ոչնչացվել է Սիրիայի Իդլիբի նահանգում ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում, պարզվել է նրա հիմնական օգնականներից մեկի օժանդակության շնորհիվ:
«Լայն ճակատ» ձախ կենտրոնամետ կոալիցիայի ներկայացուցիչ Դանիել Մարտինեսն առաջատարն է Ուրուգվայի նախագահի ընտրություններում արձանագրությունների ավելի քան 75 տոկոսի տվյալների ամփոփումից հետո:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հավանական փոխարինողը, որը, ինչպես հայտարարվել է, ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է Իդլիբի նահանգում, Աբդուլա Քարդաշն է:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված այնտեղ մոլեգնող անտառային հրդեհների պատճառով:
Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Ալբերտո Ֆեռնանդեսը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը կարող է հանձնվել ծովին:
Կանադայում երեք մարդ է անհետ կորել այն բանից հետո, երբ ինքնաթիռը լիճն է ընկել Մանիտոբի նահանգում:
ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի վերացման մասին։
«Իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում պայթյունավտանգ ու բարդ է՝ ինչպես միշտ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով նախարարների մակարդակով հանդիպման հնարավոր արդյունքներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում գրել է, որ շատ կարևոր բան է տեղի ունեցել, բայց մանրամասները չի ներկայացրել:
ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:
Մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել 400 մարդ, 470-ից ավելի էլ՝ Հորդանանից:
Ճապոնիա ժամանած շուրջ 3000 ուղևոր հորդառատ անձրևների ու դրանց հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով ստիպված են եղել գիշերել Նարիտա օդանավակայանում:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՄԻԳԿՎ) բողոքի շարժումների թվաքանակի աճ է նշում ամբողջ աշխարհում:
Ավստրալիայի իշխանություններն զբոսաշրջիկներին պաշտոնապես արգելել են բարձրանալ Ուլուրու ժայռը, որը սրբատեղի է տեղաբնիկների համար:
Իրաքի մի քանի գավառում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 300 մարդ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիայի դեմ լայնամասշտապ պատժամիջոցներ կիրառել, եթե վերջինը Սիրիայում քրդերի ռազմական գործողությունները վերսկսի:
«Սիրիական համաձայնությունները կարևոր են ոչ միայն Սիրիայի, Մերձավոր Արևելքի, այլև հարևան տարածաշրջանների համար»,- այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը:
«Մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից ազդակի, հայտարարության, որտեղ նույնպես անդրադարձ կլինի նաև մեր շահերին, մեր մտահոգություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հետ: Նրանք հրաժարվում են դա անել»:
Անդրբայկալում զինվորականը գնդակահարել է ութ ծառայակցի, վիրավորել եւս երկուսին: