Բաժիններ՝

Ֆրանսիայում անկարգությունների 5-րդ գիշերվա ընթացքում 486 մարդ է բերման ենթարկվել

Ֆրանսիայում անկարգությունների հինգերորդ գիշերվա ընթացքում 486 մարդ է բերման ենթարկվել։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կարծում է, որ գիշերն համեմատաբար հանգիստ է անցել «անվտանգության ուժերի վճռական գործողությունների շնորհիվ», գրում է kommersant.ru-ն։

Ներքին գործերի նախարարությունն անկարգությունների հետ կապված մոտ 45 հազար ոստիկան է տեղակայել։

Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ին։ Պատճառը ոստիկանների կողմից Փարիզի արվարձան Նանտերի բնակիչ, 17-ամյա Նահելի սպանությունն էր։

Ցուցարարները դուրս են եկել փողոցներ, այրվել է ավելի քան 1300 մեքենա, ևս 234 շենք հրկիզվել կամ վանդալիզմի է ենթարկվել։ Բազմաթիվ երիտասարդներ ներգրավված են անկարգությունների մեջ։ Ներքին գործերի նախարարությունը բերման ենթարկվածների միջին տարիքը գնահատել է 17, սակայն նրանց թվում եղել են նաև 13 տարեկաններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31