Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ իր կուսակցությունը կպաշտպանի վաղաժամկետ ընտրությունները երկրում։
Boeing-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Դենիս Մյուլենբուրգը խոստանում է, որ 737 MAX-ն ամենաանվտանգ ինքնաթիռներից մեկը կդառնա ծրագրային ապահովման բոլոր լրամշակումներից հետո։
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և անվտանգ միջավայրը Հայաստանի համար» կոնֆերանսում անդրադառնալով Հայաստանի ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ նկատեց, որ ադեկվատ արտաքին քաղաքականությունը պատասխանում է 2 հիմնական հարցի՝ արդյո՞ք ստեղծված հնարավորությունները օգտագործվում են առավելագույն կերպով, և արդյո՞ք ստեղծված մարտահրավերները հնարավորինս չեզոքացվում են։
Իսպանիայի իշխանությունները պատասխան գործողություններ կձեռնարկեն այն դեպքում, եթե Բելգիայի դատարանը հրաժարվի արտահանձնել Կատալոնիայի ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնին:
168.am-ի հետ զրույցում թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ հնարավոր համարում է՝ ինչպես բանաձևի հաստատումը, այնպես էլ՝ մերժումը: Նրա կարծիքով՝ այն, որ բանաձևը հասել է լիագումար նիստ, հայկական կազմակերպությունների ջանքերի, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի համադրման արդյունք է: Աքթարի խոսքով, եթե բանաձևն ընդունվի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության կողմից, կարելի է համարել մեծ ձեռքբերում հայկական կողմի համար, քանի որ նման բանաձև ըստ էության չի եղել բավականին երկար ժամանակ, և դա բավականին կարևորվում է Հայաստանի կողմից:
«Ցավոք սրտի, մենք այս գործընթացներում ոչ թե գործընթացը ղեկավարողն ենք, ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ ենք, որովհետև, անկախ մեր կամքից, երբեմն հարցն ընդգրկվում է տարբեր պետությունների օրակարգում և հանգուցալուծվում է իրենց նպատակահարմար սցենարով»:
ՀՀ քաղաքացիների համար Սերբիա մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի վերացման վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` սերբական կողմից բանավոր ստացված տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 26-ին Սերբիան հայտարարել է սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի միակողմանի վերացման մասին։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, նոյեմբերի 17-ին Չիլիում հանդիպում կանցկացնեն միջանկյալ առեւտրական գործարք կնքելու համար:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296):
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան Իսպանիայի իշխանություններին կոչ է արել համաձայնել տարածաշրջանի ինքնորոշման նոր հանրաքվեի անցկացմանը։
Հոկտեմբերի 29-ին Ֆիլիպիններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 400-ը:
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Գրոսիին նշանակել է գործակալության նոր գլխավոր տնօրեն:
Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերն ընկել է Դորտմունդում թվային տեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովի բացմանն ունեցած ելույթից հետո. նա հոսպիտալացվել է:
Լիբանանում բանկերը 12 օր շարունակ փակ են ամբողջ երկում զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին։
Բնական հրդեհները հանգեցրել են Լոս Անջելեսի մի շարք, այդ թվում՝ շատ հեղինակավոր շրջանների համատարած տարհանման: Այդ մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (Royal Mint) կվերամշակի հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկրի դուրս գալուն նվիրված՝ 50-փենսանոց հուշադրամները՝ Brexit-ի ժամկետը եկող տարվա հունվար հետաձգվելու պատճառով:
Հոնկոնգի՝ 2014 թվականի բողոքների առաջնորդ Ջոշուա Վոնգին արգելել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրություններին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 24-ին:
Ինչպես ճշտել են ոստիկանությունում, ակտիվիստների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների բախումների ընթացքում տուժել է չորս մարդ՝ երկու ոստիկան, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել, ինչպես նաեւ երկու բողոքող:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել նրանցից, ովքեր իմ խոսքից տհաճ զգացողություներ են ունեցել»,- նշել է Կոնոն՝ ընդգծելով, որ իր արտահայտություններն անտեղի էին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Ռուսաստանը շատ լծակներ ունի, որպեսզի նպաստի Սիրիայում հայերի անվտանգությանը: ՀՀ վարչապետն այս մասին ասել է «Կոմերսանտ» թերթին տրված հարցազրույցում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը:
Չիլիում շարունակվող բողոքի գործողությունների հետեւանքը վերստին դարձել են հրդեհներն ու կողոպուտները, բողոքներին մասնակցում են հազարավոր մարդիկ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում հրապարակել է ծառայողական շան լուսանկարը, որը վերքեր է ստացել՝ մասնակցելով Սիրիայի տարածքում ամերիկացի զինծառայողների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի վնասազերծման գործողությանը։
92 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ի փախստականների գործերի նախկին գերագույն կոմիսար Սադակո Օգատա:
ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատներն այս շաբաթ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քվեարկությանը կդնեն հետաքննության բանաձեւն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում:
«Ցավոք սրտի, շատ կանխատեսելի գործընթաց էր, քանի որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության փուլերից որևէ մեկի ընթացքում անպայմանորեն խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի այս կամ այն եղանակի մասին: Այս բանաձևը նույնպես բացառություն չէ»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քննարկման և քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին N296 բանաձևին:
Չինաստանում 67-ամյա կինն աղջիկ է ծնել 2,6 կիլոգրամ քաշով:
Թուրքիայի Սանջաքթեփե շրջանի վարչակազմի ղեկավար Շեյմա Դոգյուջյուն Լոնդոնում հարձակման է ենթարկվել Սիրիայում թուրքական իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարների կողմից:
Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ալբերտո Ֆեռնանդեսը կոչ է արել ազատել Բրազիլիայի նախկին ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը բազմամյա բանտային կալանք է կրում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ամեն ինչ անել կենսաթոշակային բարեփոխումն իրականացնելու համար, չնայած դրա պատճառով ժողովրդականություն չվայելելու սպառնալիքին: