Իրանը մտադիր չէ իր նորանշանակ դեսպանին Շվեդիա ուղարկել

Շվեդիայում Ղուրանի այրման փաստից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը կանգնեցրել է իր վերջերս նշանակված դեսպան Խոջաթոլու Ֆոհանիին Ստոկհոլմ ուղարկելու գործընթացը, տեղեկացնում է Mehr-ը։

Տեղեկացված աղբյուրը հայտնել է Fars գործակալությանը, որ չնայած ԻԻՀ նոր դեսպանին Շվեդիա ուղարկելու վարչարարական միջոցառումների ավարտմանը, Իրանի արտգործնախարարությունը հիմա մտադիր չէ նրան Ստոկհոլմ ուղարկել։

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանը ևս կիրակի հաստատել է, որ Թեհրանն իր նոր դեսպանին Շվեդիա չի ուղարկի՝ այդ երկրում Ղուրանը պղծելու պատճառով։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն կանչել էր Թեհրանում Շվեդիայի գործերի հավատարմատարին՝ ի նշան այդ երկրում Ղուրանը պղծելու դեմ բողոքի։

Տեսանյութեր

Լրահոս