Իսրայելը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Ջենինում․ կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) գիշերն ավիահարվածներ է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքին։ Հարվածներից անմիջապես հետո Իսրայելի ցամաքային ուժերը մտել են Ջենին, որտեղ զինված բախումներ են տեղի ունեցել։ Ըստ ԻՊԲ-ի հաղորդած վերջին տվյալների՝ գործողության ընթացքում 7 ենթադրյալ ահաբեկիչ է սպանվել։ Այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդել է 25 վիրավորի մասին։
ԻՊԲ-ի և Իսրայելի անվտանգության գործակալության հաղորդմամբ՝ Ջենինում և քաղաքի փախստականների ճամբարում «լայնածաված հակաահաբեկչական գործողություններ են իրականցվել»։ Թիրախավորվել են պաղեստինյան խմբավորումների կողմից որպես դիտակետ օգտագործվող համատեղ շտաբը, գործակալների հաղորդակցության կենտրոնը և զենքի ու պայթուցիկների պահեստ։
«Համաս» շարժման և «Պաղեստինի իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչները դատապարտել են Ջենինում տեղի ունեցած արյունահեղությունը։