Շվեդիան աջակցում է ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը. Պատրիկ Սվենսոն

Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայատանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ կիսվելով Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի գրառմամբ, որով Հայաստանը շեշտել էր Եվրոպական միության խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները:

Դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԳՆ խոսնակին՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր կետերը նշելու համար:

«Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացմանը»,-գրել է դեսպանը։

Նա նաև ընդգծել է, որ Շվեդիայի և Հայաստանի երկկողմ զարգացած համագործակցությունը շարունակում է մնալ ամուր:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրառմամբ ավելի վաղ առանձնացրել էր այն կարևոր ձեռքբերումները, որոնք գրանցվել են Շվեդիայի՝ ԵՄ խորհրդի 6-ամսյա նախագահության ընթացքում, մասնավորապես՝ Հայաստան-Եվրամիություն քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին հանդիպումը, ինչպես նաև՝ Հայաստանում Եվրոպական Միության առաքելության գործունեության մեկնարկը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31