Թուրքիան համարվում է Եվրոպայի՝ բանտարկյալների թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը

Հունիսի 27-ին Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակվել է Եվրոպայի բանտարկյալների մասին վիճակագրությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ կատարված հետազոտության՝ COVID-19 համաշխարհային համաճարակի սահմանափակման միջոցների վերացմամբ ամբողջ Եվրոպայում գրանցվել է բանտարկյալների թվի աճ։ Ըստ վիճակագրության՝ 2022-ի հոկտեմբերի 31-ից ի վեր Եվրոպայի բանտերում է գտնվում շուրջ 981․575 բանտարկյալ։

Եվրախորհրդի և Լոզանի համալսարանի համատեղ իրականացրած հետազոտությունը 2022 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալների հիման վրա ցույց է տալիս, որ Թուրքիան համարվում է Եվրոպայի՝ բանտերում ազատազրկվածների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը՝ 330․945 բանտարկյալներով։ Ցանկում Թուրքիային հաջորդում են Անգլիան և Ուելսը (79․092), Լեհաստանը (71․874) , Ֆրանսիան (69. 964)։

Թուրքիայում 2002-2022թթ․ բանտարկյալների թվի ամենաբարձր աճն է գրանցվել (369%): Թուրքիային հաջորդում է Ալբանիան 61%, Սերբեիան 49%, Հունաստանը 35%։

Տեսանյութեր

Լրահոս