Բաժիններ՝

Եվրահանձնաժողովում հայտնել են ԵՄ-ում սառեցված ռուսական սուվերեն ակտիվների գումարը

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո Եվրամիության երկրների կողմից ՌԴ-ի սառեցված սուվերեն ակտիվների ստույգ գումարն այս պահին կազմում է 207 միլիարդ եվրո: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին Հաագայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։

«Եվրահանձնաժողովը քննարկում է Եվրոպայում սառեցված 207 միլիարդ եվրոյի չափով ռուսական ակտիվներից, ներառյալ՝ ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման համար օգտագործելու հնարավորությունը», – ասել է նա։

Ռեյնդերսը հաստատել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է այս կերպ ստանալ տարեկան մինչև 3 միլիարդ եվրո։

Ռեյնդերսը համակարգում է Եվրահանձնաժողովում ռուսական ակտիվների սառեցման, վերաներդրումների և բռնագրավման հնարավորությունների որոնման աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս