«Համաձայնություն Փաշինյանի մակարդակով չկա, համաձայնությունը դեռ միայն ՀՀ ՊՆ-ի մակարդակով է: Այստեղ նրբություն կա: Սա երկու գերատեսչությունների պատրաստակամությունն է, դա Փաշինյանի գաղափարը չէ, դա ՀՀ ՊՆ-ն է: Ըստ իս՝ նրանք վախով են սպասելու այն բանին, թե կաջակցի՞ արդյոք Փաշինյանն այս նախաձեռնությանը, թե՞ ոչ»:
Նոյեմբերի 1-ին՝ Բոլոր սրբերի օրը, Ավստրիայում ուժի մեջ է մտել բարերում եւ ռեստորաններում ծխելու լիակատար արգելքը։
Fiat Chrysler եւ PSA Peugeot ավտոարտադրողների տնօրենների խորհուրդները հավանություն են տվել հավասարության հիմունքներով ընկերությունների միաձուլմանը:
Թուրքական մամուլում շարունակվում է ակտիվություն պահպանել նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման թեման: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալից հայտարարությունից հետո ԵՄ-ն 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է ուղարկել Թուրքիային սիրիացի փախստականների համար: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մարդատար Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը պատկանում է «Յամալ» ավիաընկերությանը, խափանված շարժիչով բարեհաջող վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում, հակառակ արարողակարգի, երկու երկրների ազգային օրհներգերը լսել է նստած:
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակն սպառնալիքի տակ է, Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժում է նրան իր համար անցանկալի տեղեկատվության հրապարակման համար:
Ռոնան եւ Քրիստոֆեր Հյուզ եղբայրները, որոնց կասկածում են 39 միգրանտների զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց մարմինները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոնսությունում, բեռնատարի կցասայլում, պետք է ներկայանան իրավապահ մարմիններին եւ օգնեն հետաքննությանը:
Էկոլոգիական իրադրության կտրուկ վատթարացումը Նյու Դելիում Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանություններին հարկադրել է մինչեւ նոյեմբերի 5-ը փակել բոլոր դպրոցները: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 8-ին Բեռլինում կընդունի ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին. օրակարգում երկկողմ հարաբերություններն են եւ հրատապ միջազգային հարցերը:
Վերջերս «Կոմերսանտը» հաղորդել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Երևան, որի շրջանակներում նախատեսվում է ստորագրել մի փաստաթուղթ, որը կերաշխավորի ՌԴ մասնագետների, այդ թվում՝ զինվորականների մուտքն ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում ստեղծված կենսաբանական լաբորատորիա:
Նոյեմբերի 1-ին պայթյուն է տեղի ունեցել Արեւելյան Չեխիայի Պարդուբիցե քաղաքի Explosia ֆաբրիկայում:
Բրազիլիայի խոշորագույն թերթերից մեկը՝ Folha de S.Paulo-ն, նոյեմբերի 1-ին հայտնել է, որ ի դեմս երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի եւ կառավարության զրկվել է բաժանորդներից։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը եւ ՌԴ-ի հետ դրամավարկային քաղաքականության ներդաշնակեցումը վերազգային արժույթի անցում չեն նախատեսում:
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով կժամանի Երեւան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ-ի ԽՎ) միջոցառումներին:
Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցներն այն բանից հետո, երբ օդանավակայանի անվտանգության ծառայությունները հայտնաբերել են հզոր պայթուցիկ նյութով՝ հեքսոգենով լցված պայուսակ:
Հարավկորեական ուղղաթիռ է կործանվել Ճապոնական ծովի Տոկտո վիճելի կղզիների ափերի մոտ, յոթ մարդ անհետ կորել է:
Կոնգրեսում դեմոկրատները պլանավորում են արդեն հաջորդ շաբաթ սկսել այն ցուցմունքների հրապարակումը, որոնք դռնփակ տրվել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրման ընթացակարգի շրջանակում:
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի լավագույն նախագահն է, քանի որ նրա մտադրությունները պարզ են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է ընդունել կասեցնել 105 մլն դոլարի չափով օժանդակության տրամադրումը Լիբանանին կառավարության անվտանգության կարիքների համար:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանի թեկնածությունն առաջադրել պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնին:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը համաձայնել է դատարանի պահանջով հրապարակել այն փաստաթղթերը, որոնք կապված են Ուկրաինայի շուրջն ստեղծված իրադրության հետ, ներառյալ պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ ԱՄՆ-ի նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի միջեւ նամակագրությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Նյու Յորքում մշտական բնակության վայրից տեղափոխվում է Ֆլորիդայի նահանգի Պալմ Բիչ քաղաք:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է Թեհրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին:
Նա վստահեցնում է՝ ԱՄՆ-ի այս քայլերից հետո Թուրքիան ավելի ագրեսիվ քաղաքականություն կվարի, որոնք, սակայն, որևէ հետևանք չեն ունենա, իսկ եթե այս գործընթացը գործադիր-իրավական լուրջ հետևանքներ ունենա Թուրքիայի համար, ապա այլ քաղաքականություն կվարի:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ թագավորությունը Եվրամիությունից դուրս կգա հունվարի 31-ից ոչ ուշ, եթե Պահպանողական կուսակցությունը հաղթանակ տանի բրիտանական խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններում:
Ռազմական վերլուծաբան Մհեր Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինագործական ապրանքանիշ) ընկերության մասնակցած՝ զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի խափանմանը, որոշ մանրամասներ հայտնեց:
Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի համաձայնել երկխոսություն սկսել իր միջուկային ծրագրին վերաբերող նոր համաձայնագրի շուրջ: