Շուրջ 200 տրակտորներ արգելափակել են Բեռլինի կենտրոնը, որտեղ հոկտեմբերի 22-ին ֆերմերները ցույց են անցկացնում կառավարության նոր պլանների դեմ, որոնք, ինչպես կարծում են ցուցարարները, կդժվարացնեն ֆերմերային տնտեսություն վարելը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն երբեք չի ընդունի ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը։
Ոսկու քաշը, որը հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում, կազմում է 18 կիլոգրամ:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային՝ վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը:
Պենտագոնն սկսել է Աֆղանստանից զորքերի լրիվ դուրսբերման պլանի նախապատրաստումը:
Չիլիում առնվազն 13 մարդ է զոհվել շարունակվող անկարգությունների ընթացքում: Այդ մասին, հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել Brexit-ի մասին նոր օրինագիծը, որը հիմնված է ԵՄ-ից թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ հոկտեմբերի 17-ին Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնագրի վրա:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, բայց չի կարողանա կազմել մեծամասնության կառավարություն: Այս մասին հայտնել է ազգային Ընտրական հանձնաժողովը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրների ուժային լուծման կողմնակից չէ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ ի պատասխան Սիրիայում նրա գործողությունների:
Բոլիվիայի մի շարք խոշոր քաղաքներում ցույցեր են անցկացվում նախագահական ընտրություններում ձայների հաշվման ֆոնին, ակցիաներից մի քանիսը վերաճել են ոստիկանության հետ բախումների: Այս մասին հայտնել է El Deber հրատարակությունը:
Ճապոնիայի Նարուհիթո կայսրը հոկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել է իր գահակալության մասին՝ երկրի Սահմանադրությանը եւ կայսերական տան վերաբերյալ օրենքին համապատասխան: Նրա ուղերձը հնչել է գահակալության արարողության ժամանակ, որն ընթանում է Տոկիոյում:
Չինաստանն ԱՄՆ-ից առաջ է անցել առավել ունեւոր մարդկանց թվով:
Ճապոնիայի բնակիչների մեծամասնությունը ջերմ բարեկամական զգացմունքներ է տածում ներկայիս կայսեր՝ Նարուհիթոյի նկատմամբ, ինչպես նաեւ պատրաստ է հայտարարել, որ կայսերական ընտանիքը մոտ է կանգնած ժողովրդին:
«Սովորաբար նման հակամարտությունների զսպման համար կողմերը ձգտում են ուժային հավասարակշռություն պահպանել, որպեսզի կողմերից մեկը մյուսի հանդեպ մեծ առավելություն չունենա, դա չափազանց կարևոր է հակամարտությունը զսպելու համար: Բնականաբար, դա կախված է նաև տվյալ երկրի հնարավորություններից, ռեսուրսներից»:
Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանը հոկտեմբերի 21-ին մերժել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանների խնդրանքը՝ երեք ամսով հետաձգելու ԱՄՆ նրա արտահանձնման մասին գործի հետաքննությունը:
Վերջին մի քանի տարիները Հայաստանի համար նշանավորվեցին ներքին քաղաքական և արտաքին աշխարհաքաղաքական մի շարք փոփոխություններով։
Բրազիլիայում երեք մարդ է զոհվել, եւս երեքը՝ տուժել երկրի հարավ-արեւելքում գտնվող Բելու-Օրիզոնտի քաղաքի բնակելի շրջանում թեթեւ շարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով:
Եռօրյա սուգ է հայտարարված Ռուսաստանի Յարոսլավսկի մարզի Ռոստովի շրջանի տարածքում, որտեղ բնակելի շենքում բռնկած հրդեհից զոհվել Է յոթ մարդ, այդ թվում՝ հինգ երեխա:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը Լոնդոնում կարող է ձգվել վեց տարի եւ բրիտանացի հարկատուների վրա կնստի 600 հազար եվրո (777 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով):
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր է ստորագրել, որն ընդլայնում է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները պետական իշխանության մարմինների համակարգում կադրային քաղաքականության ոլորտում:
Ցուցարարները հոկտեմբերի 21-ին արգելափակել են Լիբանանի հյուսիսից Բեյրութ ձգվող հիմնական մայրուղին, անվադողերով ու աղբամաններով բարիկադավորել են մի շարք հիմնական ճանապարհներ երկրի մայրաքաղաքում:
Թուրինի կենտրոնում կրակի ճարակ է դարձել պատմական շենքը, որը թագավորական շրջանի կառույցների համալիրի մաս է կազմում:
Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 21-ին կժամանի Բարսելոնա՝ այցելելու բողոքի ակցիաների ընթացքում վիրավորված իրավապահ մարմինների աշխատակիցներին:
Դուբայում տրվել է Expo 2020 համաշխարհային ցուցահանդեսի մեկնարկի հետհաշվարկը, One year to celebration-ի բացման արարողությունը տեղի է ունեցել աշխարհի ամենաբարձր երկնաքերի՝ Բուրջ Խալիֆայի մերձակա զբոսայգում։
Տաջիկստանի Խարբ Մայդոն զորափորձարանում, որը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանին, տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 29-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հակվում է այն բանին, որ Սիրիայի արեւելքում թողնվի մոտավորապես 200 մարդուց բաղկացած զորակազմ: Այս մասին հայտնել է The New York Times թերթը:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կբերի երկրների բարեկեցության ոչ մեծ անկման: Այս մասին հայտարարել է Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Իսպանացի սյուռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը հոկտեմբերի 13-ին գողացել են Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) Dennis Rae Fine Art գեղարվեստական պատկերասրահից:
Իտալական Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկները մոռացել են իրենց հինգամյա որդուն դեպի Հռոմ շարժվող գնացքի մեջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են քննարկել Ֆրանսիայի և գերմանիայի ղեկավարների մասնակցության քառակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ Սիրիայում Անկարայի ռազմական գործողության շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով։