Բաժիններ՝

Ամերիկայի հայերը կոչ են անում Disney-ին չեղարկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին սպասվող սերիալը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Disney-ին չեղարկել ժամանակակից թուրքական պետության հիմնադիր հոր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին առաջիկա սերիալը։ ANCA-ն մեղադրել է Disney-ին «բռնապետին ու մարդասպանին» հերոսացնելու մեջ։

Սերիալի պրեմիերան նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 29-ին, որը համընկնում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի հետ։ Disney-ը որեւէ ցուցում չի տվել, որ կքննարկի սերիալը չեղարկելու հարցը:

«Մենք կոչ ենք անում @DisneyPlus-ին չեղարկել սերիալը, որը փառաբանում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին՝ թուրք բռնապետին ու մարդասպանին, ով իր ձեռքերում ունի միլիոնավոր հույների, հայերի, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամացիների, մարոնիների եւ այլ քրիստոնյա նահատակների արյունը», – թվիթերում գրել է ANCA-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս