Իլոն Մասկը հայտարարել է թվիթների ընթերցման «ժամանակավոր սահմանափակումների» մասին
Twitter ընկերության սեփականատեր Իլոն Մասկը շաբաթ ներկայացրել է սոցիալական ցանցի նոր կանոնները, որոնց համաձայն սահմանվում են օրվա ընթացքում կարդացվող գրառումների քանակի «ժամանակավոր սահմանափակումներ», տեղեկացնում է ABC News-ը։
Շաբաթ օրը Մասկը սկզբնապես հայտարարել էր, որ ստուգված օգտատերերը օրվա ընթացքում կարող են մինչև 6000, իսկ չստուգված օգտահաշիվների տերերը՝ մինչև 600 հաղորդագրություն կարդալ։ Ըստ նրա, նոր չստուգված օգտահաշիվների հրապարակումների քանակը օրվա մեջ սահմանափակված է 300-ով։
Հայտարարությունից հետո երկու ժամվա ընթացքում Մասկը գրեց Twitter-ում, որ սահմանաչափերը «շուտով կմեծանան» մինչև 8000 ստուգված, 800 չստուգված և 400 նոր չստուգված օգտահաշիվների համար։
Երեք ժամ անց նա գրեց Twitter-ում, որ հիմա այդ թվերը մեծացել են համապատասխանաբար մինչև 10 000, 1000 և 500։
Փոփոխությունների մանրամասները հայտնվեցին այն բանից հետո, երբ Twitter-ի բազմաթիվ օգտատերեր բողոքեցին շաբաթ առավոտյան թվիթների ներբեռնման խնդիրներից, ներառյալ «Գերազանցված է արագության լիմիտը» գրառմամբ հաղորդագրությունների ստացումը։