Իսպանացի սյուռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը հոկտեմբերի 13-ին գողացել են Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) Dennis Rae Fine Art գեղարվեստական պատկերասրահից:
Իտալական Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկները մոռացել են իրենց հինգամյա որդուն դեպի Հռոմ շարժվող գնացքի մեջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են քննարկել Ֆրանսիայի և գերմանիայի ղեկավարների մասնակցության քառակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ Սիրիայում Անկարայի ռազմական գործողության շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով։
Հնդկաստանի Ռաջաստանի նահանգի բնակչուհի Պրաբհա Դեւին ծննդաբերել է 75 տարեկանում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել խորհրդարանին աջակցել «Բրեքսիթ»-ի թարմացված համաձայնագրին, որպեսզի Բրիտանիան կարողանա առանց հետաձգումների լքել Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին:
Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Սանտյագո և Չակաբուկո նահանգներում, որտեղ մետրոյի սակագների բարձրացումն անկարգությունների մեծ ալիք է առաջացրել:
Կատալոնիայի տարբեր քաղաքներում համընդհանուր գործադուլի ժամանակ ի հայտ եկած անկարգությունների հետևանքով տուժել է շուրջ 90 մարդ:
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել «Ռայքերս» բանտի վերացման պլանին, որը համարվում է ամենամեծ ուղղիչ հաստատությունն աշխարհում:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել վերականգնել 550 հազար նախկին դատապարտյալների իրավունքները նոր կայսեր գահակալման հանդիսությունների կապակցությամբ:
Վերջին տարիներին Լիբանանում ամենազանգվածային ցույցերը երկրորդ օրն է՝ շարունակվում են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան առաջարկել են մի քանի տարբերակ, թե ինչ միջոցներով կարող է Թրամփն իրագործել զորքերը Սիրիայից հետ քաշելու իր մտադրությունը՝ առանց թույլ տալու, որ Թուրքիան ներխուժի Սիրիա:
Եվրամիության գագաթնաժողովը «Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ԵՄ-ում ընդունելու շուրջ բանակցությունների սկիզբը հետաձգել է 2020 թվական»:
Բարսելոնայի իրավապահ մարմիննների աշխատակիցները ուժ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար, որոնք փորձում էին ներխուժել քաղաքի նավահանգստի տարածք:
Տասնինն ուսանող է ձերբակալվել Սեուլում ԱՄՆ-ի դեսպանատան տարածք անօրինականորեն մտնելու համար:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը չի պլանավորում դուրս գալ Եվրոպական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), չնայած կազմակերպությունում առկա չլուծված խնդիրներին։
Աֆղանստանում առնվազն 17 մարդ է զոհվել երկրի արեւելքի Նանգարհարի նահանգի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով:
Եվրամիության գագաթնաժողովը հոկտեմբերի 18-ին Քրիստին Լագարդին հաստատել է Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նոր ղեկավար:
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը կամավոր ներկայացել է Բելգիայում դատախազի Բրյուսելի գրասենյակ այն բանի կապակցությամբ, որ Իսպանիայի Գերագույն դատարանն այս շաբաթ ավելի վաղ հրապարակել է նրա ձերբակալման երրորդ միջազգային օրդերը:
Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները հոկտեմբերի 18-ին էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել, որն ուղեկցվել է սեյսմիկ ակտիվության զգալի ուժեղացմամբ։
Սիրիայում հրադադարի վերաբերյալ Անկարայի ու Վաշինգտոնի ձեռք բերած համաձայնությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թաիլանդի Մահա Չակրի Սիրինդոն արքայադուստրը Չուպալոնգկոռն հիվանդանոց է տեղափոխվել վարակից եւ աղեստամոքսային տրակտի բորբոքումից բուժվելու համար:
Պաշտոնական Երևանի դիրքորոշումը Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ նեոնացիոնալիզմի տարածման, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի մասին զեկույցի վերաբերյալ, որում անուղղակի անդրադարձ կար նաև Գարեգին Նժդեհին, արդիական է նաև այսօր: 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօրեի գնահատականին հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անցած ուղու վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ այդ հարցով ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումը հայտնել է դեռևս մայիս ամսին իր ճեպազրույցի ընթացքում:
ԱՄՆ-ը հոկտեմբերի 18-ից 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր է սահմանում Եվրամիության օդանավերի եւ 25 տոկոսի չափով՝ գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրանքի վրա, այդ որոշումը դարձել է Միացյալ Նահանգների 2004 թվականի հայցով Առեւտրի համաշխարհային կազմակերպության Վեճերի լուծման մարմնի վճռի արդյունքը։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի դրույթներին:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում, բայց ի գիտություն են ընդունել Անկարայի կողմից ռազմական գործողության դադարեցումը:
Կատալոնիայում հոկտեմբերի 18-ին համընդհանուր գործադուլ է անցկացվում: Ինչպես սպասվում է, փողոցներ դուրս կգան հարյուր հազարավոր ցուցարարներ: Նրանք բողոքում են 2017 թվականի անկախության հանրաքվեի գործով Իսպանիայի Գերագույն դատարանի վճռի դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարի պաշտոնը թողնելու Ռիք Փերրիի որոշման վերաբերյալ տեղեկատվությունը եւ հայտարարել, որ դա տեղի կունենա տարեվերջին: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունը պատերազմական հանցագործություն է, ուստի Թուրքիան չի կարող ընդունվել Եվրամիություն: Այս մասին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է հարցազրույցում, որը հոկտեմբերի 17-ին հեռարձակվել է Պրահայի Barrandov հեռուստաալիքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նկարագրելով Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, Թուրքիային եւ քրդերին համեմատել է երկու երեխաների հետ:
«Եթե տեղական որևէ իշխանիկ հող է զավթել, կամ անօրինական ինչ-որ գործարք է կատարել, կամ մեր կառավարությունը պատշաճ չի համարում այժմ անդրադառնալ այդ խնդրին, ապա այդ հարցերին պետք է պատասխան տրվեն պատկան մարմինների կողմից: Ակնհայտ է, որ այդ քաշքշուկներն օգուտ չեն բերում»: