Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ հետ մեկնել է Թուրքիա հանգստանալու: Թուրքական sozcu.com կայքի փոխանցմամբ՝ Ալիեւը հանգստանում է Միջերկարականի ափին գտնվող Բոդրում հանգստավայրում:
«Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը: Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիա կիրառելու համար պատասխանատվության շրջանակներում»:
«Իլ-76» ինքնաթիռը, որը ստուգողական թռիչք էր իրականացնում Իրկուտսկի մարզի անտառային հրդեհների տարածքում, կապի դուրս չի եկել փրկարարների հետ, RIA Novosti-ին հայտնել է Բուրյատիայի արտակարգ ծառայություններում աղբյուրը:
Անցած գիշեր Բաքվի ավտոմոբիլային շուկայում առաջացած հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 60 խանութ, որոնց սեփականատերերը կրել են զգալի վնասներ, հայտնում է Trend գործակալությունը:
Արգենտինայի իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշների տներում և գրասենյակներում, հայտնում է TASS-ը:
Թուրքական ոստիկանությունը 11 օտարերկրացու է ձերբակալել, որոնք կասկածվում են Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում, հայտնում է թուրքական Haberturk հեռուստաալիքը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վրաստան և Ադրբեջան կայցելի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Հունիսի 30-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Անկախ Պետությունների Համագործակցության գրասենյակի տնօրեն Մարի-Պիեր Պոիրերին:
«Անհրաժեշտ է ջանքեր գործադրել այդ տարածաշրջանում խաղաղության պահպանման ու ամրապնդման եւ այդ հակամարտության լիամասշտաբ կարգավորման համար»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Trend գործակալությունը:
Այսօր Թբիլիսիում բացվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամառային նստաշրջանը, որը անցկացվելու է «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. Վստահության ամրապնդում երկխոսության միջոցով» կարգախոսի ներքո, հայտնում է APA գործակալությունը:
APA գործակալության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գործակալության հետ զրույցում մեկնաբանել է Ֆրանսիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպման հավանականությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին տեղեկացրել է Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման արդյունքների մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ առանձին եհռախոսազրույցներ է վարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կոչ է արել Լեռնային Ղարաբաղում խուսափել լարվածությունից, հայտնում է RIA Novosti-ն:
24/7 Wall St. ինտերնետ-պորտալը հրապարակել է Միացյալ Նահանգների այն 50 քաղաքների ցուցակը, որոնք ապրելու համար ամենավատ պայմաններն ունեն: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են հանցավորության մակարդակը, կրթության, բնակարանի եւ աշխատատեղերի հասանելիությունը, բնակչության ապահովվածությունը ռեստորաններով եւ ժամանցային օբյեկտներով:
Աճուրդը դադարեցվել է այն բանից հետո. երբ գինը չի կարողացել հաղթահարել 61 միլիոն դոլարի նշագիծը:
Ռուսական դպրոցներ կուղարկվեն «Ձյուդոյի արվեստը. խաղից մինչև մասնագիտություն» վերնագրված շուրջ 7 մլն դասագիրք, որի հեղինակները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ընկերը` բիզնեսմեն, ՌԴ ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Արկադի Ռոտենբերգն են:
Պենտագոնը չեղյալ է հայտարարել տրանսգենդերների զինվորական ծառայության նկատմամբ սահմանված արգելքը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից հաստատել են, որ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի առաջին օրերին կայցելի Հայաստան:
Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման մասին՝ Դ. Բաբայանը նշեց, որ, եթե այդ մերձեցումը կապահովի կայունություն տարածաշրջանում՝ լավ է. «Կտեսնենք՝ ինչպես է զարգանալու իրավիճակը, բայց չենք կարծում, որ ի սկզբանե ամեն ինչ որոշվելու է, որովետև Թուրքիան ինքը ոչ լիարժեք ձևով է վարում իր քաղաքականությունը: Բայց առաջին քայլն արել է, և, երևի թե, դա դրական կլինի ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի համար, որովհետև այդ երկու հզոր պետությունների հակամարտությունը հղի է բազմաթիվ դժվարություններով և ոչ ցանկալի հետևանքներով»:
ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը, հետեւելով սենատոր Մարկ Քրքի օրինակին, բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղին տրամադրվող շարունակական աջակցության մասին: Այն իրենից ներկայացնում է ծրագիր, որի շրջանակում մարդասիրական օգնություն է տրամադրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դեռեւս 1998 թվականից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ սահմանափակումները վերացնելու վերաբերյալ:
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար ՖրանկՎալտեր Շտայնմայերը Բաքվում ընդգծել է փոխզիջման անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ և կայուն կարգավորման հասնելու համար:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր ՌԴ նախագահի` նոյեմբերի 28-ի հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 30-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
«Brexit-ը կբերի տնտեսական խնդիրներ, և Լոնդոնի՝ համաշխարհային ֆինանսական առաջատար կենտրոն լինելու համբավը միանշանակ կտուժի։ Պարզ չէ նաև, թե երկարաժամկետ հեռանկարում Brexit-ի հետևանքներն ինչպես կկերպարանափոխեն Բրիտանիան թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքականության առումներով»։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հուլիսի 2-3-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կանչվել է հարցաքննության: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Գերմանացիները ցանկանում են ինչ-որ արդյունքի հասնել իրենց նախագահության ավարտին, և ներկայումս ԵԱՀԿ բոլոր ուժերը կենտրոնացված են ԼՂ հակամարտության կրակը հանգցնելու վրա, քանի որ հակամարտությունը բավականին լուրջ է, վերսկսվել է ապրիլին, կա վտանգ, որ կրկին գլուխ կբարձրացնի: Գերմանիայում ԼՂ հակամարտության գոտում լարվածության թուլացման հարցին մեծ կարևորություն է տրվում»:
Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծչի համար, և Մոսկվան մոտ ժամանակներս միջոցառումներ կձեռնարկի վերականգնելու երկկողմ համագործակցությունը երկու երկրների միջև: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: