Բաժիններ՝

Դենվերի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը ուրբաթ ուշ երեկոյան Դենվերի միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա վրաերթի է ենթարկել մի հետիոտնի, ինչի պատճառով օդանավը ստիպված է եղել ընդհատել թռիչքը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին։

Frontier Airlines-ի հայտարարության մեջ նշվում է, որ Airbus A321 օդանավը (չվերթ 4345), որը Դենվերից ուղևորվում էր Լոս Անջելես, տեղափոխում էր 224 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։

Մեկնումը նախատեսված է եղել տեղական ժամանակով 22:39-ին: Ավիաընկերությունից հայտնել են, որ երբ ինքնաթիռը սկսել է թափ հավաքել թռիչքի համար, այն, ըստ ստացված տեղեկությունների, «թռիչքուղու վրա բախվել է հետիոտնին»։

«Ինքնաթիռի սրահում ծուխ է առաջացել և օդաչուները դադարեցրել են թռիչքը։ Այնուհետև, որպես նախազգուշական միջոց, ուղևորներն անվտանգ տարհանվել են ուղղորդող սլաքների (կամ հատուկ ուղղորդողների) օգնությամբ», – պատմել է հեռուստաալիքի զրուցակիցը:

Օդանավակայանից հավելել են, որ վթարային բրիգադները ժամանել են դեպքի վայր և ուղևորներին տարհանել դեպի տերմինալ:

Օդանավակայանի վարչակազմից հայտնել են, որ հետաքննության ընթացքում 17L թռիչքուղին փակ կլինի բոլորի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031