Բաժիններ՝

Զաքիր Հասանովը սահմանամերձ հատվածում մասնակցել է զորամասի բացման արարողությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ սահմանամերձ հատվածում կայացել է ևս մեկ զորամասի բացման արարողություն:

Տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու ՊՆ ղեկավարությունը ծանոթացել են շտաբի հետ, որը կառուցվել է սահմանամերձ հատվածի զորամասերից մեկի տարածքում, այցելել են նաև զորանոց, ճաշարան, լվացքատուն, բժշկական կետ, հայտնում է haqqin.az պորտալը:

162588_src

Հասանովը ասել է, թե ադրբեջանական բանակը զինվում է ժամանակակից զենքերով, սարքավորումներով ու առաջատար երկրներում արտադրված տեխնիկայով:
«Այս տարի մենք արդեն ացել ենք մի քանի զորամաս: Այդ ամենն արվում է մեր հողերի ազատագրման, ԶՈւ-ի մարտունակության բարձրացման նպատակով:

162589_src

Ապրիլյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական օկուպացված հողերի մի մասի ազատագրման ժամանակ մենք համոզվեցինք մեր բանակի հզորության, մարտական ոգու և մարտունակության մեջ: Գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս հայտարարել է, որ մենք թույլ չենք տա մեր տարածքներում հայկական երկրորդ պետության ստեղծում: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ արդարացնելու նախագահի և ադրբեջանցիների վստահությունը, կարճ ժամանակում մենք կազատագրենք թշնամուց մեր հողերը»,- հայտարարել է Հասանովը:

162587_src

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս