
Տաջիկստանում քույրերին և եղբայրներին արգելել են ամուսնանալ

Հուլիսի 1-ից Տաջիկստանում ուժի մեջ են մտել օրենսդրության այն փոփոխությունները, որոնք արգելում են ամուսնություններ կնքել մերձավոր ազգականների միջեւ: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
Ուղղումները կատարվել են հանրապետության Ընտանեկան օրենսգրքում, դրանք ամունության լիակատար արգելք են նախատեսում քույրերի ու եղբայրների, քույրերի ու եղբայրների երեխաների, քեռիների, հորեղբայրների ու զարմուհիների, մորաքույրների, հորաքույրների եւ զարմիկների միջեւ: Ճշտվում է, որ խոսքը վերաբերում է նաեւ այն դեպքերին, երբ հնարավոր ամուսինները միայն մեկ ընդհանուր ծնող ունեն:
Ինչպես նշում է գործակալությունը՝ վկայակոչելով վիճակագրական տվյալներ, անցյալ տարի Տաջիկստանում գրանցված 26 հազար հաշմանդամ երեխաների 35 տոկոսը ծնվել է այնպիսի ընտանիքներում, որտեղ ամուսինները մերձավոր ազգականներ են:
Լուսանկարը` РИА Новости