ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի դեպի Մոսկվա այցը դեռևս չի նախապատրաստվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Ո՛չ, առայժմ իրական հեռանկար չկա»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա ԱՄՆ ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ուիթքոֆի՝ Ռուսաստան գալու իրական հնարավորությունը։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել Մոսկվա՝ Պեսկովը նշել է, որ խոսքը միայն պատրաստակամության մասին է։ «Դա ավելի շուտ ենթադրական բնույթի հայտարարություն էր»,- պարզաբանել է նա՝ վերահաստատելով, որ նման պլաններ դեռևս չկան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031