Չեխիայի Հանրապետությունը պաշտոնապես այլընտրանքային նոր անվանում է ստացել
Չեխիայի Հանրապետությունը պաշտոնապես նոր այլընտրանքային անվանում է ստացել` Չեխիա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ հաղորդվել է, որ այս որոշումը հավանության են արժանացրել Չեխիայի իշխանությունները: Երկրի նախագահ Միլոշ Զեմանի, վարչապետ Բուգոսլավ Սոբոտկիի, խորհրդարանի երկու պալատների նախագահների համատեղ հայտարարության մեջ խորհուրդ է տրվում օտար լեզուներով օգտագործել երկրի անունը մեկ բառով, եթե երկրի պաշտոնական անվանումն օգտագործելու անհրաժեշտություն չկա:
Նշվում է, որ Չեխիայի ԱԳՆն չի պնդի երկրի անվան այլընտրանքային տարբերակն օգտագործելու վրա և թույլ կտա օգտագործել այն կամավորության սկզբունքով: Մինչ այս որոշումը եվրոպական պետությունների լեզուներով երկրի անվանման մեկ տարբերակ կար` Չեխիայի Հանրապետություն: