Ադրբեջանցի ԶՈՒ գեներալը «Adolf»-ի կողքին հավերժացրել է նաև իր անունը
Հարավուկրաինական մանկավարժական համալսարանի շրջանավարտ Դարյա Մացկուլը դիպլոմային աշխատանքը նվիրել է Օդեսայի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանի կուրսանտների կողմից շենքի պատերին վերջին 100 տարում արված գրառումներին:
haqqin.az լրատվական կայքը հայտնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների կողմից Օդեսայի բռնազավթման ժամանակաշրջանում ուսումնարանի շենքի պատերին իրենց գրառումներն են թողել նաեւ գերմանացի զինվորները: Մինչեւ 1993 թվականը գործած ուսումնարանի մուտքին մինչ այժմ պահպանվել է «Adolf 1942 Wermacht» եւ «Volf» գրությունները, իսկ շենքի արեւելյան հատվածում` 1944 թվականին արված մի շարք գերմաներերն գրառումներ:
Ուսանողուհին հազարավոր գրառումների մեջ հայտնաբերել է Ադրբեջանից կուրսանտ Ի. Ի. Մեհտիեւի կողմից արված կիսագրագետ գրառումը, որը վերջինս արել է «Adolf»-ի կողքին:
Կայքը հայտնում է, որ «Adolf»-ի կողքին իր անունը հավերժացրած ադրբեջանցի կուրսանտը ներկայում Ադրբեջանի զինված ուժերի պետական սահմանային ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Իլհամ Իսմայիլ օղլու Մեհտիեւն է, որը միաժամանակ գլխավորում է ծառայության առափնյա պահպանությունը:
Նրա եղբայրը` Իլգար Մեհտիեւը Ադրբեջանի Շաքիի շրջանի տարածաշրջանային միգրացիոն ծառայության պետն է: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ անցյալ տարի նրա անունը հոլովվել էր մի սկանդալում` կապված այն բանի հետ, որ Ադրբեջանի միգրացիոն ծառայության բոլոր առանցքային պաշտոնները զբաղեցնում են Պետական սահմանային ծառայության ղեկավարության ազգականներն ու մերձավորները: