Լեհաստանում կյուրեղագիր մակագրություններով անօդաչու թռչող սարք են հայտնաբերել

Լեհաստանի Վարմինսկո-Մազուրյան վոյեվոդության՝ Կրուլևեցի մարզի սահմանի մոտակայքում հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքի նմանվող օբյեկտ։

«Մենք այդ մասին հաղորդում ենք ստացել անանուն վկայից»,— Polsat News գործակալությանը հայտնել են տեղի ոստիկանները։

Ռազմական ոստիկանությունը հաստատել է, որ «հավանաբար, դա դիտարկման համար նախատեսված ռազմական նշանակության անօդաչու սարք է»։

Ըստ RMF24-ի ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ԱԹՍ-ի վրա կան կյուրեղագիր (սլավոնատառ) մակագրություններ։ Սարքը հագեցած է տեսախցիկով կամ տեսախցիկներով և չի պատկանում սովորական խանութներում վաճառվող դրոնների տեսակին։ Իշխանությունների խոսքով՝ խոսքն ավելի մեծ, մասնագիտացված անօդաչուի մասին է։

Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները, տարածքը հսկվում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031