Այս վերջին շրջանի Հայոց ցեղասպանության խորհրդարանական ճանաչումները պետք է մեկ միասնական ուղեծրի մեջ դիտակել: Այս կարծիքն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով օրերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հավասարության և քաղաքացիության մասին օրինագծի ընդունման մասին:
Եվրամիության խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Վարշավայում մինի գագաթաժողով կհրավիրեն:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հուլիսին կայցելի Ադրբեջան: Այս մասին Trend-ին հայտնել է անձամբ Զալբերը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, սակայն այդ նպատակով «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման մասին խոսք չի գնում:
ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հուսով է, որ 1 տարվա ընթացքում, կհաջողվի «մեռյալ կետից» շարժել Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորումը, հայտնում է RIA Novosti-ն:
«Երկրներից մեկը, որի հանդեպ Արևմուտքը, ցավոք, վերաբերվում է չափազանց բարեսրտությամբ, Ադրբեջանն է, որտեղ տիրում է բավական տհաճ բռնապետական ռեժիմ: Ինձ վիճակվել է մի քանի անգամ ուղղակիորեն վիճել այդ երկրի նախագահի հետ: Նա հաճախ ձևացնում է, թե չի կրում պատասխանատվություն Ադրբեջանում բռնաճնշումների համար»:
Նվազագույնը 165 մարդ է սպանվել երեկ Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, ավելի քան 220-ը վիրավորվել է, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունները դրական զարգացում կունենան:
Միացյալ թագավորության անկախության կուսակցության (UKIP) ղեկավար Նայջել Ֆարաջը հայտարարարել է հրաժարական ներկայացնելու մասին, հայտնում է BBC-ն: Ֆարաջը հայտարարել է, որ կատարել է իր առաջ դրված խնդիրը:
Թուրքական նավը, որը 11 հազար տոննա մարդասիրական օգնություն է տեղափոխել Գազայի հատվածի համար, այսօր առավոտյան ժամանել է Իսրայելի Աշդոդ քաղաքի նավահանգիստ:
«Մեզ բոլորիս պարզ է, որ վերջին ամիսները նոր ընթացք ու դինամիկա են հաղորդել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Վիեննայի հանդիպումը նոր գլուխ բացեց այն ջանքերի գործընթացում, որ ուղղված է խնդրի ամբողջական լուծում գտնելուն»:
APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, հաղորդում է, որ Իլհամ Ալիևը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կապված ԱՄՆ-ում այսօր տոնվող Անկախության օրվա հետ:
Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել ռազմական «Ինջիրլիք» ավիաբազան: Այս մասին, ինչպես հայտնում է TRT հեռուստաալիքը, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Փրկարարները Միջերկրական ծովից դուրս են բերել EgyptAir-ի կործանված ինքնաթիռի ուղևորների մարմնամասերը, հայտարարել է աղետի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը:
Դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքից 3 օր անց երկիրը դարձել է ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունը, գրում է «Կոմերսանտը»:
Հրապարակվել է Ստամբուլում ձերբակալված ադրբեջանցու անունը, որը կասկածվում է Աթաթուրքի միջազգային օդանավակայանում ահաբեկչության կազմակերպմանն առնչություն ունենալու մեջ:
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հսկողություն կիրականացնի հատուկ նշանակության ջոկատը:
Հրամանի համաձայն՝ երկրի արտգործնախարարի պարտականությունները կշարունակի կատարել Վալիդ Մուալլեմը, պաշտպանության նախարարի պարտականությունները՝ Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջը:
Ողջ աշխարհը տեսավ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ և կարող է նորից բռնկվել: Շատերն էին ցանկանում տպավորություն ստեղծել, որ հակամարտությունը սառեցված է:
Մինչ մարդկանց մեծամասնությունը ծախսում են իրենց աշխատանքային շաբաթները աթոռներին նստած և երազում են արձակուրդի մասին, այս միլիոնատեր բլոգերը ճամփորդում է ամբողջ աշխարհում:
Հարավկորեական հետախուզական ծառայությունները հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը լրջորեն գիրացել է:
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են երկրում ապրող սիրիացի փախստականներին հնարավորություն տալ ստանալ թուրքական քաղաքացիություն, հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Բաղդադում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 131-ի, 160 մարդ վիրավորվել է:
Անցած շաբաթը նշանավորվեց Մոսկվայի և Վաշինգտոնի միջև փոխադարձ մեղադրանքներով՝ կապված այն վերաբերմունքի հետ, որին ենթարկվում են ամերիկացի դիվանագետները Ռուսաստանում:
Ռուսաստանից վտանգ է բխում, սակայն ՆԱՏՕ-ն չի որոնում ՌԴ-ի հետ հակամարտություն, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Թուրքիայի հրետանին գնդակոծել է Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերը, ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:
Անկարան սկզբունքային խնդիրներ չունի Մոսկվայի և Բրյուսելի հետ:
Եվրամիությունում բնակվող Մեծ Բրիտանիայի երիտասարդ քաղաքացիների համար անհրաժեշտ է դյուրացնել կրկնակի քաղաքացիության ստացման հնարավորությունը, կարծում է Գերմանիայի փոխկանցլեր, Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը:
Արամ Գաբրելյանովը՝ News Media հոլդինգի սեփականատերը, փակում է Life78 հեռուստաալիքը, գրում է FlashNord-ը՝ հղում կատարելով Սանկտ Պետերբուրգի մեդիաշուկայի 3 աղբյուրին:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների հաղթահարումը, ներառյալ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխգործակցության հնարավորությունները: