«Փաշինյանը նույն հաջողությամբ կարող է էսօր Մակրոնի հետ La Boheme երգել, վաղը՝ Լադիմիր Լադիմիրիչի հետ՝ Матушка-земля». Հակոբ Կարապետյան
Հակոբ Կարապետյանը գրում է. «Սա 2018-ի «մոդելի» հաղթական Փաշինյանի ուղերձը չի, ոչ էլ 2020-ի մոդելի ռազմատենչ Փաշինյանի ուղերձը։ Սա 2022-ի մոդելի Փաշինյանի ուղերձն է՝ Շուշիով ու Արցախի հաղթանակի արժեւորումով։ Համեմատեք դա Փաշինյանի այսօրվա խոսույթի հետ։ Բարոյական ասպեկտը մի կողմ, զուտ գնահատեք էս մարդու փոփոխականության աստիճանը։ Նա նույն հաջողությամբ կարող է էսօր Մակրոնի հետ La Boheme երգել, վաղը՝ Լադիմիր Լադիմիրիչի հետ՝ Матушка-земля»:




