Christie’s աճուրդների տունը հուլիսի 1-ին Լոնդոնում ներկայացնում է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ նրա տիկնոջ՝ Նենսիի անձնական իրերի հավաքածուն, որը սեպտեմբերի 21-ին եւ 22-ին վաճառքի կհանվի Նյու Յորքում, տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես հայտնել է Պանամայի ջրանցքի վարչակազմը, հոնկոնգյան դրոշի ներքո 337 մետր երկարությամբ եւ 48 մետր լայնությամբ Mol Benefactor կոնտեյներատարի անցնելու համար վճարվել է 829,4 հազար դոլար: Նախորդ ռեկորդը (575,5 հազար դոլար) պատկանում էր Cosco Shipping Panama նավին: Նավանցման տուրքի գումարը հաշվարկվում է՝ կախված նրա տարողությունից:
«Ահաբեկչությունը մեղմեց այն աղմուկը, որը կարող էր ի հայտ գալ Ռուսաստանի հետ հաշտեցման գործարքի հետ կապված»,-ասաց Արմեն Պետրոսյանը: Դրանից բացի, նկատվում է, որ սիրիական գործընթացներում թուրքական իշխանությունները փոխելու են իրենց գործելաոճը:
Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին, որը Խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Ֆրանսիայի կառավարությունը:
Օզոդա Ռահմոնը՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի դուստրը եւ նրա աշխատակազմի ղեկավարը, պաշտոնյաներին, բիզնեսմեններին եւ մուսուլմանական հոգեւոր ծառայողներին պարտադրել է «սադաքա-ֆիթր»՝ ողորմություն, տալ երկրի սակավ ապահովված եւ չունեւոր քաղաքացիներին:
Հուլիսի 1-ից Տաջիկստանում ուժի մեջ են մտել օրենսդրության այն փոփոխությունները, որոնք արգելում են ամուսնություններ կնքել մերձավոր ազգականների միջեւ:
Օքսֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Նեյլ Մաքֆարլեյնի դիտարկմամբ՝ ներկայումս կարծես ռուսական կողմը Ղարաբաղում իր առանձին ծրագրերն առաջ չի մղում, փորձելով շարժվել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցության ճանապարհով՝ Արևմուտքի հետ շատ ավելի լայն հարաբերությունները կարգավորելու հեռանկար ունենալով։
Չեխիայի Հանրապետությունը պաշտոնապես նոր այլընտրանքային անվանում է ստացել` Չեխիա:
Պետական ռուսական թանգարանն իր ցուցադրանքից Տրետյակովյան պատկերասրահի ցուցահանդես կուղարկի Այվազովսկու մի քանի գլուխգործոցներ, ներառյալ նշանավոր «Իններորդ ալիքը»:
Թվում է, թե Բաքուն ըմբռնել է միջազգային ընտանիքի կողմից Ստեփանակերտը իբրեւ իրավական միավոր բանակցություններին ներառելու ուղղվածությունը: Հավելյալ պատճառ, որ հայկական վերլուծական միտքը միակողմանի զիջումներից առաջ աշխատի համատեղել միջազգային ընտանիքի եւ հայկական պաշտոնական կողմի մոտեցումները եւ մշտապես ընդգծված պահի մեր բանակցային ռազմավարության առանցքային կետերը:
Ռուսական «Սու-24» ռմբակոծիչի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հայտարարել է, որ չի ընդունի թուրքական իշխանությունների առաջարկած փոխհատուցումը:
Նշվել է, որ քրիստոնյաների և եզդիների դեմ սանձազերծված ոճրագործությունները ԵԱՀԿ մի շարք երկրների կողմից որակվել են որպես ցեղասպանություն: Այս կապակցությամբ ընդգծվել է, որ ԵԱՀԿ մասնակից ցանկացած երկրի կողմից ոճրագործներին տրամադրվող աջակցությունը պետք է որակվի որպես հանցակցություն՝ համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի դրույթների:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող արժութային պահուստների պաշտոնական ծավալը 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 283,9 մլն դոլար, ինչը 4 մլրդ 236,3 մլն դոլարով կամ 1,99 անգամ քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է APA-ն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ սահմանամերձ հատվածում կայացել է ևս մեկ զորամասի բացման արարողություն:
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2015 թվականին աշխարհում մարդկանց առեւտրի հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, որում Ադրբեջանը նշվել է «երկրորդ կարգի» երկրների թվում: Մասնավորապես, Ադրբեջանը բնութագրվում է որպես մարդկանց առեւտրի համար աղբյուր, տարանցիկ եւ վայր հանդիսացող երկիր:
«Վրաստանը խաղաղություն է ցանկանում ողջ աշխարհում: Մենք ձգտում ենք ինտեգրվել Եվրոպային: Դա անվտանգություն տանող մեր գլխավոր ուղին է»,- հայտարարել է նա:
«Եվրոպայի խորհուրդը, գնահատելով Մինսկի համաձայնագրի իրականացման ընթացքը, որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները ևս 6 ամսով՝ մինչև 2017թ. հունվարի 31-ը»,- ասվում է փաստաթղթում:
«Պատկերացրեք՝ Հայաստանի օդային տարածք ներխուժում են օտար ռազմական ուղղաթիռներ և այնտեղ գտնվում են մի քանի րոպե, ինչից հետո հեռանում են։ Այդ ընթացքում Մոսկվան և Երևանը պարզապես ի վիճակի չեն համաձայնեցնել ռազմական պատասխանը: Երբ հրթիռը թռչում է, այն արդեն չես կարող վերադարձնել, և լրացուցիչ ռազմական սադրանքների պատասխանատվությունը ստանձնելը Ռուսաստանի և Հայաստանի շահերից չի բխում»,- ասել է նա:
Իսրայելը կարող է միանալ Տրանսադրիատիկ խողովակատարին (TANAP) իր սեփական գազը Եվրոպա արտահանելու համար, ասել է Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Ստեյնիցը թուրքական Huriyyet թերթին տված հարցազրույցում:
Այս գիշեր Բաքվում՝ ժ. 2:00-ի սահմաններում դանակի հարված է ստացել լրագրող Փարամազ Նավրուզօղլուն, հայտնում է «Ենի Մուսավաթը»:
Հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հրապարակեց աշխարհում մարդկանց թրաֆիքինգի մասին 2016թ. զեկույցը, որտեղ երևում է, թե ինչպես են 188 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, 2015թ. ընթացքում պայքարել այս լուրջ հանցագործության դեմ: Հայաստանն արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղ է գրավում 1-ին խմբի, այսինքն` այն երկրների շարքում, որոնք լիարժեք ու բավարար ջանքեր են գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարում:
Թուրքական Անթալիայի Քեմեր հանգստավայրի գործադիր իշխանության ղեկավար Մուստաֆա Գյուլը հանդես է եկել ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքին բնակարան նվիրելու առաջարկով:
Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մեջ: Այս մասին է «Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարել ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քրբին՝ մեկնաբանելով պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցները.
Հունիսի 30-ին իսպանական Պայպորտա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ շփումները կօգնեն նորմալացնել երկու երկրների հարաբերությունները, հայտնում է TASS-ը:
Մի քանի նախարար է լքել Սիրիայի կառավարության կազմը այն ճնշման հետևանքով, որը գործադրում են Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել օգոստոսին Սոչիում՝ մինչև «Մեծ քսանյակի» գագաթաժողովը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կընդունի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Գերմանիայում և Եվրոպայում մենք անում ենք առավելագույնը, որպեսզի վիզային ազատականացումն արագ ավարտվի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թբիլիսիում՝ իր վրացի գործընկերոջ՝ Միխայիլ Ջանելիձի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն իր վիդեոբլոգում «Մենք Թուրքիայի հետ ստիպված ենք ընկերություն անել» խորագրով տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին: