Christie’s-ը վաճառքի է հանում Ռոնալդ և Նենսի Ռեյգանների իրերի հավաքածուն

Christie’s աճուրդների տունը հուլիսի 1-ին Լոնդոնում ներկայացնում է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ նրա տիկնոջ՝ Նենսիի անձնական իրերի հավաքածուն, որը սեպտեմբերի 21-ին եւ 22-ին վաճառքի կհանվի Նյու Յորքում, տեղեկացնում է BBC-ն:

Լոտերի թվում կան ոսկերչական զարդեր, արվեստի ստեղծագործություններ, գրքեր, ինչպես նաեւ կահույքի առարկաներ ինչպես Լոս Անջելեսի նրանց տնից, այնպես էլ Սպիտակ տնից, որոնք մնացել են Ռոնալդ Ռեյգանի նախագահության ժամանակներից:

Christie’s-ի հաղորդագրության համաձայն՝ հավաքածուում կան հազար դոլարից մինչեւ 50 հազար դոլար արժողությամբ լոտեր, իսկ ընդամենը դրա վաճառքից պլանավորվում Է ստանալ ավելի քան 2 մլն դոլար, որը կուղղորդվի Նախագահական հիմնադրամի եւ Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտի նախագծերի ֆինանսավորմանը:

Հիշեցնենք, որ Ռոնալդ Ռեյգանն ԱՄՆ-ի նախագահն է եղել 1981-ից մինչեւ 1989 թվականը: Նա մահացել է 2004 թվականին: Նենսի Ռեյգանը ամուսնուց հետո ապրել է 12 տարի եւ վախճանվել 2016 թվականի մարտի 6-ին:

j2 j1

Տեսանյութեր

Լրահոս