Պուտինը Սլովակիայի վարչապետին խոստացել է բավարարել երկրի էներգետիկ կարիքները

Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ էներգապաշարների հարցում Սլովակիայի կարիքները բավարարելու համար, խոստացել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

«Մենք քիչ առաջ ձեզ հետ առանձնազրույց ունենալու հնարավորություն ունեցանք, և ես կարող եմ նաև այստեղ ասել, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի բավարարենք էներգապաշարների ոլորտում Սլովակիայի Հանրապետության կարիքները»,— ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Բրատիսլավայի հետ նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով։ Ֆիցոն համաձայնել է, որ Սլովակիան և Ռուսաստանը կարող են չսահմանափակվել միայն էներգետիկ ոլորտում համագործակցությամբ։

«Մենք ձեզնից զգալի էներգապաշարներ ենք ստանում «Թուրքական հոսքի», ինչպես նաև «Դրուժբա» նավթամուղի միջոցով։ Մենք չենք կարող սահմանափակվել միայն այս ոլորտի համագործակցությամբ»,- հանդիպման սկզբում ասել է Սլովակիայի վարչապետը։

2025 թվականի հունվարի 1-ին դադարեցվել է Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցումը։ Նույն տարվա փետրվարին Սլովակիան սկսել է ռուսական գազ ստանալ «Թուրքական հոսքի» միջոցով։ 2026 թվականի ապրիլին սլովակյան SPNZ ընկերությունը հնարավոր է համարել Ռուսաստանից գազի գնումների ծավալների ավելացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031