![](/banners/BeFunky-design.jpg)
Ստամբուլի ահաբեկչության գործով նոր ձերբակալվածներ կան
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/stambul.jpg11.jpg)
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28ի ահաբեկչության գործով Գազիանթեփում (Այնթապ) ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 17 անդամ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ձերբակալվածների մոտից և մեքենաներից զգալի թվով նյութեր են առգրավվել, նրանց դեմ դատական գործընթաց է սկսվել:
Ամերիկյան ABCի տվյալներով` Ստամբուլի ահաբեկչության գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 41ի: Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28ի երեկոյան ահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 44ն է, 239 մարդ վիրավորվել էր:
Ահաբեկչություն իրականացրած մահապարտները Ռուսաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ են եղել: