Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կվերսկսեն համագործակցությունը սիրիական ճգնաժամի լուծման ուղիների որոնման շուրջ:
Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հարցով նոր բանակցությունների անցկացման համար, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպումից հետո:
«Այս սպառնալիքների դեմ պայքարելու շուրջ քաղաքական կոնսենսուսի ձեռքբերումն ամենաբարդ խնդիրն է: Դա բավարար ռեսուրսներ է պահանջում: Ուելսում գործընկերները պարտավորություն ստանձնեցին բարձրացնել պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ 2%-ի»:
APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Ադրբեջան կայանալիք այցի վերաբերյալ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է դեկտեմբերի 1-ից չեղյալ հայտարարել վիզային սահմանափակումները մեքսիկացիների համար:
Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի և Ադրբեջանի Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժութային պահուստը 2015 թվականին կազմել է 38 մլրդ 590,8 մլն դոլար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կառավարության անդամների հետ կայացած խորհրդակցությունում ամփոփել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի արդյունքները եւ հայտնել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթաց է սկսվում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությանը:
Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության զոհերի հիշատակի, հայտնում է թուրքական TRT haber հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ նախ ավելի վաղ, սակայն չի նշվում, թե որտեղ և երբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Թուրքիա զբոսաշրջիկների այցելությունների վրա սահմանված արգելքը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Երկու երկրների հարաբերությունների կարգավորման առաջին քայլն արված է, բայց ինչպես նշեց Ռ. Սաֆրաստյանը՝ այստեղ շատ կարևոր է երկու առաջնորդների դեմքը պահպանելը, որովհետև երկուսն էլ հանդես եկան շատ սուր հայտարարություններով: Ի՞նչ է ենթադրում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը. ըստ Ռուբեն Սաֆրաստյանի`դա կապված է տնտեսական գործընթացների հետ:
«Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացում է ապրում: Ինչ վերաբերում է միջպետական վարկին, ապա այն իրականացվում է այդ զարգացման շրջանակում. մի փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս առաջին հերթին ունենալու ժամանակակից եւ համատեղելի սպառազինություն եւ դա իրականացնելու ՌԴ եւ ՀԱՊԿ-ի շրջանակում ներքին գներով, ինչպես նաեւ կապեր ունենալու տարբեր կազմակերպությունների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Էրդողանի մամուլի ծառայությանը:
«Վճռական կերպով դատապարտում եմ ահաբեկիչների կեղտոտ գործողությունները»,- ասել է Ալիևը՝ հավաստիացնելով, որ «այս ծանր օրերին, ինչպես միշտ, Ադրբեջանը Թուրքիայի հետ է»:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է երեկ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում իրականացված ահաբեկչությունը, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոն այցից հետո չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել դուրս գալ Եվրամիության կազմից:
«Ներկա պայմաններում ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը եւ Ստամբուլում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը հանձնարարել են Չինաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից, իսկ Թուրքիայում գտնվողներին՝ պահպանել զգոնությունը»,- ասել է Խուն Լեյը ճեպազրույցի ընթացքում:
Ադրբեջանական ընկերությունները Հարավկովկասյան գազատարի ընդլայնման համար մինչև 2020թ. կծախսեն մոտավորապես 820 միլիոն դոլար, իսկ գազատարի ընդլայնման ընդհանուր արժեքը կազմում է 4,9 մլրդ դոլար:
Պարզվել է Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության զոհերի մեծ մասի ինքնությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը տևել է շուրջ 40 րոպե, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով թուրքական NTV հեռուստաալիքին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջը Դմիտրի Մեդվեդևին` Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան հաստատել է, որ Բեռլինում այս գիշեր դիվանագիտական համարանիշներով հրկիզված ավտոմեքենաների թվում եղել է նաև Վրաստանի դեսպանության ավտոմեքենան, տուժածներ չկան:
Բեռլինում լույս հունիսի 29-ի գիշերը դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի ավտոմեքենաներ են հրկիզվել: Դրանց թվում է նաեւ Գերմանիայում Վրաստանի դեսպանատան ավտոմեքենան, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին՝ կապված երեկ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որը վերջին տվյալների համաձայն՝ խլել է 36 կյանք, ևս 147 մարդ վիրավորվել է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն չի խնդրել Կրեմլից խոցված «Սու-24»-ի համար: Այդ մասին հայտնել է Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը, հայտնում է Reuters-ը:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը Թուրքիա է ուղարկել 30 զինյալի: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրեննանը՝ մեկնաբանելով Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչությունը:
2 թուրք զինծառայող է սպանվել և 3-ն ստացել է վիրավորում Դիարբեքիր նահանգում «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների հետ բախումների հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:
Ավելի քան 4 մլն մարդ է իր ստորագրությունը դրել հայցապահանջի տակ, որը կոչ է անում վերանայել Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները, որտեղ որոշում էր կայացվել լքել միությունը: