Չինաստանում թոշակառու կինը 5 տարում ճենապակուց պալատ է կառուցել
Չինաստանի Ցզյանսիի նահանգում 86 տարեկան կինը ճենապակուց տուն է կառուցել՝ նախագծում ներդնելով 6 մլն յուան կամ շուրջ 900 հազար դոլար: Ճենապակե 60 հազար տարրերից բաղկացած «երազանքների պալատը» կառուցելու համար թոշակառուին հարկադրված Է եղել վաճառել ոսկե եւ արծաթե զարդերը: Այս մասին գրել է Daily Mail-ը:
Սինպին գյուղի բնակչուհին, բնակավայր, որը գտնվում Է Ցզինդեչժեն քաղաքից՝ Չինաստանի այսպես կոչված «ճենապակե մայրաքաղաքից», ոչ հեռու, երկար տարիներ պալատ ստեղծելու պլաններ էր կազմում: Կինն ինքնուրույն է կատարել օբյեկտի շինարարական գծագրերը եւ նախագծի ֆինանսավորման համար վաճառել է իր զարդերից մի քանիսը:
Պալատի կառուցման համար նա միագումար ծախսել է մոտավորապես 900 հազար դոլար: Կառուցումը շարունակվել է հինգ տարի:
Կլորավուն շենքը բաղկացած Է երեք մակարդակներից, յուրաքանչյուրի մակերեսը կազմում է մոտավորապես 37 քառակուսի մետր: Օբյեկտն արդեն դարձել է տեղի տեսարժան վայրերից մեկը, որը գրավում Է բազմաթիվ զբոսաշրջիկների:
Թոշակառու կինը պլանավորում է եւս մի քանի ճենապակե տներ կառուցել երկրում: