Առաջին հայկական արհեստական բանականությունը՝ «Զեյրօ»-ն, նոր մեկնակետ տեխնոլոգիական աշխարհում
Զրո քլիք և հայկական առաջին արհեստական բանականության՝ «Զեյրօ»-ի Զեբրիկն ամենաբարդ հարցերում կգտնի ամենապարզ լուծումները՝ աշխարհի բոլոր լեզուներով։ «Զեյրօ»-ի շնորհանդեսը համախմբել էր հայկական տեխնոլոգիական համայնքին։
Առաջին հայկական արհեստական բանականության ծրագրի հեղինակը Հրազդանից դպրոցական Արման Ասատրյանն է։

«Սկզբից սիրողական մակարդակով էր, հետո զգացի՝ ստացվում է, ու եկավ մի օր՝ հասկացա՝ ունեմ լուրջ պրոդուկտ։ Բայց միայնակ այդ պրոդուկտը չէի կարող ծավալեի, ու տեսա ՖԲ-ում Սամվելի էջը, որոշեցի գրել։
Գրեցի՝ նման գաղափար ունեմ, կոդերից էլ ինչ-որ մասեր ուղարկեցի, որ Սամվելին հետաքրքրի։ Եվ Սամվելն արձագանքեց։
Սկզբից ես մտածում էի այս ծրագրով իմ կյանքը հեշտացնելու մասին, սակայն հասկացա՝ սա կարող է բոլորի կյանքը հեշտացնել։ Եվ նպատակը դա է՝ հեշտացնել մարդկանց կյանքը՝ խնայելով նրանց ժամանակը»,- պատմեց Արմանը։

Նրա երազանքն իրականացնելու ճանապարհը գտած Սամվել Թադևոսյանն արդեն իրականություն դարձած ծրագրի հիմնադիրն է։
«Եթե ուզում եք մեքենա կամ ուտելիք պատվիրել, սովորաբար դա մոտ 10-12 քլիք է, իսկ մեզ մոտ ընդհանրապես քլիք չկա․ «Զեյրօ»-ն հենց զրո քլիքն է, խնայիր ժամանակդ։
Իսկ ինչո՞ւ զեբր՝ այն հոգատար, ընկերասեր ու միշտ օգնության հասնող կենդանի է, և հենց մեր պրոդուկտն այն մասին է, որ մենք ձեր կողքին ենք ու հասանելի՝ ինչպես զեբրն իր ընկերների համար»,- նշեց նա։
Zeyro-ն միավորում է արագությունը, ինտելեկտուալ ճկունությունն ու տեխնոլոգիաները՝ ձևավորելով ծառայությունների նոր որակ՝ առավել արդյունավետ, անհատականացված և կանխատեսելի։

Ծրագրի հիմնադիրը նշեց՝ ֆրանչիզան ձեռք է բերվել 5 երկրում՝ Վրաստան, Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղըզստան և Տաջիկստանը, իսկ մոտ ապագայում՝ «Զեյրօ»-ի Զեբրին արդեն կճանաչի աշխարհը։
Մանրամասները՝ տեսանյութում



