Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահը:

«Խոսեցի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Ես շնորհակալ եմ նրա շնորհավորանքների համար ուկրաինացիներին և Ուկրաինային՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ, ինչպես նաև աջակցության համար, որը Եվրոպան ցուցաբերել է Ուկրաինային մեր պաշտպանության ընթացքում լայնածավալ պատերազմում

Մենք Անտոնիոյի հետ քննարկեցինք Ուկրաինայի հետագա եվրոպական ինտեգրման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը: Ուկրաինան կզբաղեցնի իր տեղը որպես Եվրամիության լիիրավ անդամ»-, գրել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031