Գյումրիում նշել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը

Գյումրիում հանդիսավորությամբ նշվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը։ Միջոցառումների շարքը կազմակերպվել է Գյումրու քաղաքապետարանի և քաղաքում տեղակայված ռուսական ստորաբաժանումների համատեղ ջանքերով։

Ինչպես հայտնում է Գյումրու համայնքապետարանը, օրվա մեկնարկը տրվել է քաղաքի թիվ 2 գերեզմանատանը, որտեղ պատվիրակությունները ծաղիկներ են խոնարհել եղբայրական գերեզմանին։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևոր սպասավոր հայր Տիմոֆեյը կատարել է հոգեհանգստի կարգ՝ աղոթք բարձրացնելով նահատակների հոգիների խաղաղության համար։

Այնուհետև միջոցառման մասնակիցները եղել են «Պատվո բլուր» զինվորական գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Կարսի և Ալեքսանդրապոլի մատույցներում զոհված ռուս սպաները։

Գյումրիում անցկացվել է նաև «Անմահ գնդի» ամենամյա երթը, որը մեկնարկել է 8-րդ զինվորական թաղամասից։

Հարյուրավոր քաղաքացիներ՝ իրենց պապերի ու հարազատների լուսանկարներով, անցել են քաղաքի փողոցներով՝ խորհրդանշելով սերունդների անխզելի կապը։

Հանդիսության պաշտոնական մասը տեղի է ունեցել «Մայր Հայաստան» հուշահամալիրում։ Այստեղ ելույթներ են ունեցել Գյումրիում ՌԴ պատվո հյուպատոս Իգոր Տիտովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատարի պաշտոնակատար Մաքսիմ Կուլակովը, Լենինականի սահմանապահ ջոկատի հրամանատար Եգոր Ակինշինը, գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մասնաճյուղի ղեկավար Անտոն Բերյանևը։

Այնուհետև ծաղկեպսակներ ու ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին։

Ռուսական կողմը նաև զինտեխնիկայի ցուցադրություն է կազմակերպել։ Հյուրերը հնարավորություն են ունեցել օգտվելու «ռազմաճակատային խոհանոցից»՝ համտեսելով հնդկաձավարի շիլա և ռուսական ավանդական սալո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031