Բաժիններ՝

Ադրբեջանը թրաֆիքինգի աղբյուր է, իրականացման վայր և տարանցիկ երկիր. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2015 թվականին աշխարհում մարդկանց առեւտրի հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, որում Ադրբեջանը նշվել է «երկրորդ կարգի» երկրների թվում: Մասնավորապես, Ադրբեջանը բնութագրվում է որպես մարդկանց առեւտրի համար աղբյուր, տարանցիկ եւ վայր հանդիսացող երկիր:

Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում տղամարդիկ, կանայք եւ երեխաները հարկադրվում են հարկադիր աշխատանքի եւ սեքս-առեւտրի: Ադրբեջանական տղամարդկանց եւ երեխաներին ենթարկում են հարկադիր աշխատանքի Թուրքիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Արաբական միացյալ Էմիրաթներում եւ Ադրբեջանում: Ադրբեջանական կանանց եւ երեխաներին Թուրքիայում, Ռուսաստանում եւ ԱՄԷ-ում օգտագործում են սեքս-առեւտրում:

Ադրբեջանը նաեւ հանդիսանում է հարկադիր աշխատանքի եւ սեռական շահագործման համար երկիր մարդկանց համար, որոնք գալիս են Ուզբեկստանից, Թուրքմենստանից եւ Ուկրաինայից: Ադրբեջանում հարկադիր աշխատանքի են ենթարկվում միգրանտները Թուրքիայից, Եվրոպայից, Հարավային եւ Կենտրոնական Ասիայից: Ինչպես նաեւ նախկինում Ադրբեջանն օգտագործվում է որպես տարանցիկ երկիր Կենտրոնական Ասիայից մարդկանց ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Թուրքիա եւ Իրան փոխադրելու համար, նշում է Պետքարտուղարությունը:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը չի համապատասխանում մարդկանց առեւտրին դիմակայելու ոլորտում նվազագույն չափանիշներին: Արդեն երրորդ տարին է` ադրբեջանական կառավարությունը նյութական օգնություն չի ցուցաբերում այն ՀԿ-երին, որոնք ծառայություններ են կատարում մարդկանց առեւտրի զոհերի վերականգնման եւ վերաինտեգրման գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս