Բաժիններ՝

Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ

Մայիսի 10-ին լրանում է բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի հայտագրման վերջնաժամկետը:

ԳԹԿ-ից հայտնում են, որ այս փուլում դիմում են հանրակրթական ուսումնական հաստատությունների այս և նախորդ տարիների շրջանավարտները, նաև քոլեջների շրջանավարտները:

«Եթե արդեն հայտագրվել եք, բայց մտադիր եք դիմում-հայտում փոփոխություն անել, կամ եթե դեռ չեք հայտագրվել, հիշեք՝ դրա համար մնացել է 1 օր: Դիմորդները նախ բանկում վճարում են 1500-ական դրամ՝ յուրաքանչյուր քննության համար, հետո ստանում են ԳԹԿ անձնական համար: Եթե կարող են դրանից հետո ինքնուրույն հայտագրվել dimord.am-ում, հայտագրվում են, իսկ եթե դժվարանում են, մոտենում են դպրոցի օպերատորին, որն իրենց կօգնի դա անել:

Այս տարվա շրջանավարտներն այդ ամբողջն անում են իրենց դպրոցում, նախորդ տարիների և քոլեջների շրջանավարտների համար մարզերում և մայրաքաղաքում՝ ըստ տարածաշրջանների ու վարչական շրջանների, այդ նպատակի համար դպրոցներ են առանձնացված»,- հայտնում են ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031