ԵՄ-ն պաշտոնապես երկարաձգեց Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառման ժամկետը
Եվրամիությունը պաշտոնապես հայտարարեց Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառման ժամկետը մինչեւ 2017 թվականի հունվարի 31-ը երկարաձգելու որոշման մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուսաստանի արտգործնախարարությունը հակառուսական տնտեսական պատժամիջոցների կիրառման ժամկետի երկարաձգումը որակել է որպես Բրյուսելի անհեռատես քաղաք ականության շարունակություն:
Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները վատթարացան 2014 թվականին ուկրաինական ճգնաժամից հետո: Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը պատժամիջոցների կիրառումը սկսեցին փուլ առ փուլ` սկզբում անհատական, այնուհետեւ ռուսական տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ: Ի պատասխան` օգոստոսին Մոսկվան սահմանափակեց սննդամթերքի ներմուծումը այն երկրներից, որոնք հենց սկսեցին կիրառել պատժամիջոցներ: Արգելված մթերքը ներառում էր միս, երշիկ, ձուկ, ծովամթերք, կաթնամթերք եւ այլն: Պատժամիջոցներ սահմանվեցին նաեւ բանկերի եւ նավթային արդյունաբերության ոլորտներում: < /p>