Իսրայելը ԱՄՆ-ից պահանջում է, որ Իրանի հետ հնարավոր համաձայնագիրը նախատեսի Թեհրանի հրաժարումը միջnւկային ծրագրից
Իսրայելը ԱՄՆ-ից պահանջում է, որ Իրանի հետ հնարավոր համաձայնագիրը նախատեսի Թեհրանի հրաժարումը միջուկային ծրագրից։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ալիքի տեղեկություններով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնին տեղեկացրել է, որ ցանկացած համաձայնագիր, որը չի նախատեսում միջուկային ծրագրի ապամոնտաժում, անբավարար կլինի։
Աղբյուրները նաև հայտնում են, որ իսրայելական կողմը ամերիկյան կողմի հետ քննարկել է էսկալացիայի հնարավոր տարբերակները, ներառյալ հարվածները Իրանի էներգետիկ օբյեկտներին։
Ըստ նրանց տվյալների՝ Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ-ին խուսափել բանակցային գործընթացի ձգձգումից։



