Ֆրանսիայում խանութներին արգելել են պլաստիկե տոպրակների վաճառքը
Ֆրանսիայի խանութներում եւ շուկաներում միանգամյա օգտագործման պլաստիկե տոպրակների վաճառքի արգելքը մտել է ուժի մեջ:
Սկսած հուլիսի 1-ից մեծ եւ փոքր խանութները, հացի խանութները, դեղատները եւ մյուս առեւտրական հարթակներն այլեւս իրավունք չունեն դրամարկղներում պլաստիկե փաթեթներ վաճառել գնումների փաթեթավորման համար: Դրանց փոխարեն գնորդներին հորդորում են օգտագործել կա՛մ բազմակի օգտագործման պլաստիկե տոպրակներ, կա՛մ Էլ բնական նյութերից պատրաստված պայուսակներ:
Ըստ DNA.fr պորտալի տեղեկատվության՝ ամեն տարի Ֆրանսիայի խանութների դրամարկղներում տարածվում է մինչեւ 5 միլիարդ նբապլաստիկե տոպրակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: