Տաջիկստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

Տաջիկստանը շարունակում է մնալ իր սկզբունքային դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը: «Մեր հանդիպման ընթացքում առանձնահատուկ քննարկման թեմա ենք դարձրել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես իմ անկեղծ մտահոգությունն եմ հայտնել հակամարտության գոտում վերջին լարվածության կապակցությամբ, որը հանգեցրեց մարդկային կորուստների»,- ընդգծեց Ասլովը:

Ասլովը հավելեց, որ Տաջիկստանը միշտ կողմնակից է բոլոր հակամարտությունների միայն խաղաղ կարգավորմանը: «Այս հարցում մեր դիրքորոշումը սկզբունքային է: Բոլոր հակամարտությունները, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասաց Տաջիկստանի արտաքին գործերի նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031